close
Եղանակը Երևանում
27 Հուլիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Հլս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Շորթման փորձ․ նախկին փոխոստիկանապետից խոշոր չափի գումար են պահանջել՝ սպառնալով նրա վերաբերյալ արատավորող նյութեր հրապարակել․ shamshyan.com

Հասարակություն

15 Հունիսի 2021, 17:36
 Շորթման փորձ․ նախկին փոխոստիկանապետից խոշոր չափի գումար են պահանջել՝ սպառնալով նրա վերաբերյալ արատավորող նյութեր հրապարակել․ shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում նյութեր են նախապատրաստվում ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալներից մեկի, կոչումով ոստիկանության գեներալ-մայորի դիմումի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նախկին ոստիկանության բարձրաստիճան սպան դիմել է ԱԱԾ և հայտնել, որ ֆեյսբուքյան օգտատերերից մեկը իր ֆեյսբուքյան էջին անձնական նամակներ է ուղարկել և իրենից պահանջել 2 օրվա ընթացքում իրեն փոխանցել խոշոր չափի գումար, հակառակ դեպքում սպառնացել է իր վերաբերյալ արատավորող նյութեր հրապարակել։ 

Շամշյանի տեղեկություններով՝ ՀՀ նախկին ոստիկանապետը հրաժարվել է ֆեյսբուքյան օգտատիրոջ շանտաժը կատարելուց ու դիմել է ԱԱԾ։ Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին չենք հրապարակում շորթում կատարողի և ոստիկանության գեներալ-մայորի ինքնությունը։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica