close
Եղանակը Երևանում
27 Հուլիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Հլս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հունիսի 15-ը ՀՀ պետական դրոշի օրն է. սա հունիսի 20-ի ընտրություններից առաջ պետության ապագայի մասին մտածելու առիթ է. Lenta.ru–ի լայնածավալ հոդվածը ՀՀ ներքաղաքական զարգացումների մասին

Քաղաքական

15 Հունիսի 2021, 15:40
 Հունիսի 15-ը ՀՀ պետական դրոշի օրն է. սա հունիսի 20-ի ընտրություններից առաջ պետության ապագայի մասին մտածելու առիթ է. Lenta.ru–ի լայնածավալ հոդվածը ՀՀ ներքաղաքական զարգացումների մասին

Հունիսի 15-ին Հայաստանը նշում է Պետական դրոշի օրը: Այս տարի դա կարող է առիթ դառնալ մտածելու այն գաղափարի շուրջ, թե հետագայում ինչ ուղղությամբ կզարգանա անդրկովկասյան այս հանրապետությունը: Հունիսի 20-ին նրա քաղաքացիները կվերընտրեն խորհրդարանը, ինչը կորոշի երկրի առաջիկա հինգ տարիների ճակատագիրը: Արտահերթ խորհրդարանական ընտրություններին նախորդել էր երկարատև քաղաքական ճգնաժամը, որն առաջացել էր Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի համար պատերազմում կրած պարտությունից: Lenta.ru-ն պարզել է, թե ինչպես է այս պատերազմն ազդել հանրապետության քաղաքացիների տրամադրության և նախընտրական իրավիճակի վրա:

Սահմանին և դրանից դուրս

Հայկական սփյուռքն ամենամեծերից է աշխարհում: Բուն հանրապետությունում ապրում են մի քանի անգամ քիչ հայ, քան արտերկրում: Եթե այժմ Հայաստանում ապրում է 2.9 միլիոն մարդ, ապա ԱՄՆ-ում կա մոտ 2 միլիոն, Ռուսաստանում՝ գրեթե 1.2 միլիոն հայ, ևս 700 հազարը՝ Ֆրանսիայում: Սա լուրջ ազդեցություն ունի հայերի ազգային ինքնության վրա:

Հայրենասիրությունը շատ բնորոշ է հայկական սփյուռքին: Նույնիսկ տասնամյակներ շարունակ արտերկրում բնակվելով՝ դրա ներկայացուցիչները շարունակում են ուշադիր հետևել իրենց հայրենի երկրի նորություններին: Դա լավ երևաց Լեռնային Ղարաբաղի հակամարտության աշնանային սրման ժամանակ: Սփյուռքը զգալի նյութական օգնություն է հավաքել (պատերազմից հետո այն հավաքվել է նաև Լեռնային Ղարաբաղից փախստականների համար): Միայն ռուսական հայկական սփյուռքը հայտարարել է, որ Ռուսաստանից մոտ 20 հազար հայ պատրաստ է կամավոր մեկնել հակամարտության գոտի:

Սակայն շրջադարձային պահը, նույնիսկ սփյուռքի օգնության պայմաններում, չհաջողվեց: Խնդիրն այն է, որ 2018-ին թավշյա հեղափոխության ալիքի վրա իշխանության եկած Նիկոլ Փաշինյանի վարչապետության օրոք պաշտպանության հարցը քաղաքականացվել է: Նրա օրոք փոխարինվեցին հետախուզության երեք ղեկավարներ, որոնցից վերջինը, ըստ ռազմական փորձագետ Եվգենի Կրուտիկովի, պարզվել է, որ զուտ քաղաքական նշանակում է: Բացի դրանից՝ Կրուտիկովը նշում է, որ անցած վեց ամիսների ընթացքում Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբը ենթարկվել է ժամանակին Մոսկվայում ուսանած սպայական կազմի զանգվածային հեռացումների: Պատճառը գլխավոր շտաբի պետի դստեր հարսանիքն էր, որը, իբր, չի պահպանել վարքի կանոնները կորոնավիրուսի համաճարակի ժամանակ:

«Անցյալ տարվա ընթացքում հայ զինվորականների կապը Մոսկվայի հետ կորավ, և դա արվեց Հայաստանի քաղաքական ղեկավարության նախաձեռնությամբ», – նշել է ռազմական փորձագետ Եվգենի Կրուտիկովը։

Նահանջել չի կարելի հանձնվել

Միևնույն ժամանակ, չնայած պաշտպանական բյուջեների համեստությանը, պատերազմից առաջ հայկական զինված ուժերը լիովին պատրաստ էին մարտական գործողությունների: Ըստ Global Firepower վարկանիշի՝ զինված ուժերում կար 45 հազար մարդ: Եվս 200 հազար մարդ պահեստազորում էր: Եվ գրեթե 1.5 միլիոն հայ, ըստ տարիքային և առողջական վիճակի, պիտանի է զինվորական ծառայության համար: Գործող իշխանությունների տրամադրության տակ են եղել 320 տանկ, 750 հետևակի մարտական մեքենա, ավելի քան 200 հրետանային կայանքներ, 16 ցամաքային հրթիռային համակարգեր և 70 համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր:

Այնուամենայնիվ, բանակի զորակոչը դադարեցվել է ռազմական գործողությունների երրորդ օրը, թեև այդ ժամանակ այն պատրաստության էր բերվել ընդամենը կիսով չափ, իսկ ռազմաճակատ հասածները ականատես եղան Լեռնային Ղարաբաղի պաշտպանության վերաբերյալ քաոսային և անկարգ որոշումների: Ինչո՞ւ է ապատահել այսպես․ սա այն հարցն է, որ զոհվածների ծնողներն արդեն մի քանի ամիս է՝  տալիս են Փաշինյանին ու նրա կնոջը՝ Աննա Հակոբյանին:

Պատահական չէ, որ վարչապետի կինը հայտնվել է երկրի հիասթափված բնակիչների ուշադրության կենտրոնում: Հայ գեներալների բազմաթիվ վկայությունների համաձայն՝ Աննա Հակոբյանն իր վրա բանակի հրամանատարներին հատուկ հրամաններ տալու պատասխանատվություն էր վերցրել: Երբ հանրային դաշտում այս փաստերի քննարկումը թեժացավ, իրավիճակը մեկնաբանեց Հայաստանի քննչական կոմիտեն․ կոմիտեի կողմից պաշտոնական հաստատում չի եղել, բայց և ոչ մի հերքում էլ չի եղել:

Ռազմական փորձագետ Եվգենի Նորինը նույնպես նշում է, որ Փաշինյանը պատանդ դարձավ իր նախապատերազմյան քաղաքականությանը և հասարակական կարծիքին: Նա իր կերպարը հիմնականում կառուցել է այն փաստի վրա, որ ինքը հայկական քաղաքականության մեջ չի պատկանում «ղարաբաղյան կլանին», քանի որ անձամբ կապված չէ Լեռնային Ղարաբաղի հետ և ընդունակ է հակամարտության խաղաղ կարգավորման: Ղարաբաղի հարցում ազատական Փաշինյանը պարադոքսալ կերպով ստիպված էր գործել ավելի արմատապես, քան ցանկացած ազգայնական, հակառակ դեպքում՝ դա վերջ կդներ նրա քաղաքական կարիերային: Եվ, որպես պոպուլիստ քաղաքական գործիչ, նա նախընտրեց գործել՝ ելնելով սեփական վարկանիշի շահերից:

«Դիվանագիտական տեսանկյունից Հայաստանը պակաս խոցելի չէր, քան զուտ ռազմական տեսանկյունից: Փաշինյանը, իհարկե, ցույց չտվեց իր լավագույն կողմը: 2018-ին նա հեծնեց ալիքը: Այժմ նա դատապարտված է դիտել, թե ինչպես է այս ալիքը տանում իրեն դեպի ժայռերը», – նշել է ռուս ռազմական փորձագետ Եվգենի Նորինը։

Հետպատերազմյան համախտանիշ

Հայաստանի համար պարտված պատերազմը վերածվել է ոչ միայն ազգային սգի, այլև մի շարք սկանդալների, որոնց արձագանքները դեռ երկար կգրգռեն ժողովրդի գիտակցությունը: Ուղիղ բախումների ավարտից անմիջապես հետո Փաշինյանը որոշեց մարտավարական սխալների համար պատասխանատվության իր բաժինը գցել Ռուսաստանի վրա: Նա հայտարարեց, որ ռուսական «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգերը անարդյունավետ են, և «դրանց կեսից պակասն է հասել միայն նպատակին»:

Ճիշտ է, հետագայում պարզվեց, որ զենքի այս տեսակը ընդհանրապես չի կիրառվել Լեռնային Ղարաբաղում, ինչի մասին ուղղակիորեն հայտարարեց գլխավոր շտաբի պետի տեղակալ Տիրան Խաչատրյանը: Այս հայտարարությունից հետո նա հեռացվեց վարչապետի կողմից:

Ի պատասխան՝ ՀՀ զինված ուժերի ողջ ղեկավարությունը միաձայն պահանջեց անձամբ Փաշինյանի հրաժարականը՝ մեղադրելով նրան անգործունակության ու անադեկվատության մեջ: Նամակը ստորագրել են 40 բարձրաստիճան զինվորականներ...

Այլ գործոններ նույնպես յուղ են լցնում նախկինում ամբողջովին ապաքաղաքական զինված ուժերի հետ հակամարտության կրակի վրա: Իշխանությունները մինչ այժմ չեն կարողանում նշել զոհված և գերեվարված հայ զինվորների ճշգրիտ թիվը: Ըստ ամենայնի՝ ողբերգության մասշտաբները շատ ավելի մեծ են, քան հայտարարվել էր ռազմական գործողությունների ավարտից անմիջապես հետո:

Մայիսի 31-ին Լեռնային Ղարաբաղում պատերազմի ընթացքում անհայտ կորած զինվորականների հարազատները բողոքի ցույց անցկացրին Երևանում՝ մատնանշելով հայտնաբերված դիակների քանակի պաշտոնական տվյալների անհամապատասխանությունը: Անմիջապես Աբովյանի դատաբժշկական փորձաքննության կենտրոնից մի տեսանյութ տարածվեց համացանցով, որ  զոհված հայ զինվորների մարմինները նկուղում լցված են իրար վրա՝ պոլիէթիլենային տոպրակների մեջ: Մահացածների աճյունների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի փաստեր արձանագրվել են նաև Հայաստանի այլ մարզերում:

Մեծաթիվ սխալները, որոնք հանգեցրել են տարածքային կորուստների, դեռ չի քաշել գործող վարչապետին դեպի անդունդը: Նա դեռ հույս ունի լավ արդյունքների հասնել առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններում, այդ թվում՝ ընտրական օրենսդրության մեջ կատարված փոփոխությունների շնորհիվ, որոնք նա գործնականում անցկացրել է խորհրդարանում՝ միաձայն:

Փաշինյանն անընդհատ հաշվի էր առնում ժողովրդավարական բարեփոխումները, որոնք, ըստ էության, երկրորդ պլան մղվեցին հենց իշխանությունը կորցնելու իրական վտանգ առաջացավ: Վատ կառավարում, պոպուլիզմ և մեկ անձի շուրջ իշխանության կենտրոնացում՝ ահա այն ամենը, ինչի մեջ վարչապետը մեղադրում էր իր հակառակորդներին, սակայն այժմ կարելի է ասել իր մասին:

Նրա քարոզարշավն ընթանում է շարունակ նվազող քաղաքական դաշնակիցների, ընտրողների շրջանում անվստահության և օտարերկրյա գործընկերների մոտ ցածր հեղինակության ֆոնին: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երրորդ անգամ է զրուցել Փաշինյանի գլխավոր մրցակից Ռոբերտ Քոչարյանի հետ, որի  վարկանիշը շարունակում է բարձրանալ: ՀՀ նախկին նախագահ Քոչարյանի աշխատակազմի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը բացատրել է, որ զրուցակիցները քննարկել են իրավիճակը տարածաշրջանում և հայ-ռուսական հարաբերությունները: Անգամ այս ձևակերպումը բավական է՝ հասկանալու համար, թե ում վրա է խաղադրույք անում Կրեմլը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica