close
Եղանակը Երևանում
24 Հուլիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Հլս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Անելու ենք ամեն ինչ՝ Մեծամորի ատոմակայանի կյանքը երկարացնելու համար․ Ռոբերտ Քոչարյան

Քաղաքական

15 Հունիսի 2021, 14:53
 Անելու ենք ամեն ինչ՝ Մեծամորի ատոմակայանի կյանքը երկարացնելու համար․ Ռոբերտ Քոչարյան

«Անելու ենք ամեն ինչ՝ Մեծամորի ատոմակայանի կյանքը երկարացնելու համար, անկասկած»,- Մեծամորում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

«Հայաստանը պարտավորվել էր փակել ատոամակայանը դեռ 1995 թվականին։ Հրազդանի 5-րդ բլոկն սկսեց վարկավորվել EBRD-ի կողմից այն պայմանով, որ այն կառուցվում է, և ատոմակայանը փակվում է։ Այն ժամանակ ես կասեցրել եմ այդ գործընթացը։ Չինական կողմի հետ կոնսերվացրել ենք 5-րդ բլոկը, հասել ենք նրան, որ Եվրամիությունն ԱԷԿ-ի փակումը հանել է օրակարգից, պայմանավորվել ու բավականին լուրջ ծախսեր ենք արել ատոմակայանի անվտանգությունն ապահովելու համար։ Միայն այդքանից հետո 5-րդ բլոկի վրա աշխատանքներն ավարտել ենք ռուսական «Գազպրոմ» ընկերության ֆինանսավորմամբ»,- պատմեց Քոչարյանը։

Նա ավելացրեց, որ շատ հավանական է՝ ԱԷԿ-ը վաղուց փակված կլիներ․ կոնկրետ ժամկետներ էին ֆիքսված։ «Մենք հասկանում ենք, որ Մեծամոր քաղաքը կառուցվել է ատոմակայանի շուրջ։ Հասկանում ենք նաև, որ աշխատատեղ ապահովելու առումով միայն ատոմակայանը քիչ է, հատկապես աշխատատեղ է պետք ստեղծել կանանց համար»,- ասաց երկրորդ նախագահը։

Մանրամասն՝ տեսանյութում։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica