close
Եղանակը Երևանում
2 Օգոստոսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Օգս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Լավ աշխատող կառավարությունն այն կառավարությունն է, որի մասին մարդիկ չեն էլ լսում․ Ռոբերտ Քոչարյան

Քաղաքական

15 Հունիսի 2021, 13:00
 Լավ աշխատող կառավարությունն այն կառավարությունն է, որի մասին մարդիկ չեն էլ լսում․ Ռոբերտ Քոչարյան

«Լավ աշխատող կառավարությունն այն կառավարությունն է, որի մասին մարդիկ չեն էլ լսում»,- Էջմիածնում քարոզարշավի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

«Եթե քաղաքացուն անհրաժեշտ ամեն ինչ կա և տեղում է, ինչի՞ համար նա պետք է կառավարության տեղն իմանա։ Վերջին երեք տարվա ընթացքում կառավարության շենքի դիմաց այնքան ցույցեր եղան, կարծես մեզ ամեն օր ասեին՝ կառավարություն կա, կառավարություն կա։ Ամենալավ կառավարությունն այն կառավարությունն է, որին մարդիկ ամեն օր չեն նկատում։ Իսկ ամեն օր նկատելը նշանակում է, որ նա ամեն օր խնդիր է ստեղծում, որի պատճառով մարդիկ սկսում են հիշել, որ կա մարմին, որի այս կամ այն գործառույթը չի կատարվում։ Ժամացույցի պես աշխատող պետական համակարգը պետք է աննկատ լինի, բայց ձեր կյանքում նրա արած գործն ամեն օր պետք է տեսնեք՝ ձեր կյանքի որակի բարելավման առումով։ Ցավոք, այս քաղաքական թիմի անճարությունը բերեց նաև ողբերգության, պատերազմի, կորուստների։ Մենք ասում ենք, որ մեր թիմը պատրաստ է կանգնեցնել այս գահավիժումը, վերականգնել երկրի կառավարելիությունը և զբաղվել ձեր հոգսերով»,- հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica