close
Եղանակը Երևանում
27 Հուլիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Հլս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Էրդողանը Բայդենի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Թուրքիայի դիրքորոշումը Ս-400- ի վերաբերյալ չի փոխվել

Աշխարհ

15 Հունիսի 2021, 16:41
 Էրդողանը Բայդենի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Թուրքիայի դիրքորոշումը Ս-400- ի վերաբերյալ չի փոխվել

Ռուսաստանի Դաշնությունից ձեռք բերված Ս-400 զենիթահրթիռային համակարգերի վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշումը մնացել է անփոփոխ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բրյուսելում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ բանակցություններից և ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ավարտից հետո կայացած մամուլի ասուլիսում:

«Իհարկե, անհնար է, որ Բայդենի հետ բանակցություններում Ս-400-ի հարցը մեր օրակարգում չլիներ: Ինչ վերաբերում է Ս-400-ին, ես հայտնեցի նույն կարծիքը, որը մենք ունեցել ենք ավելի վաղ: Ես նաև զեկուցեցի այն քայլերի մասին, որոնք մենք կարող ենք միասին իրականացնել պաշտպանական արդյունաբերության ոլորտում», - ըստ ՏԱՍՍ-ի՝ ընդգծել է Թուրքիայի ղեկավարը:

Էրդողանի կարծիքով՝ Անկարան և Վաշինգտոնը անլուծելի խնդիրներ չունեն, և անհրաժեշտ է ակտիվորեն երկխոսել:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica