close
Եղանակը Երևանում
30 Հուլիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Հլս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Հրապարակ»․ Դիանա Գասպարյանի հետ հեռախոսազրույցի ձայնագրության հրապարակվելու օրը Պապիկյանն այցելել է Էջմիածին, և ՔՊ շտաբի գրասենյակից մարդիկ վեճի բարձր ձայն են լսել

Քաղաքական

15 Հունիսի 2021, 08:03
 «Հրապարակ»․ Դիանա Գասպարյանի հետ հեռախոսազրույցի ձայնագրության հրապարակվելու օրը Պապիկյանն այցելել է Էջմիածին, և ՔՊ շտաբի գրասենյակից մարդիկ վեճի բարձր ձայն են լսել

«Սուրեն Պապիկյանի և Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի աղմկահարույց զրույցի ձայնագրության «սլիվը» մտածված է արվել, որպեսզի քաղաքապետը կաշվից դուրս գա և Փաշինյանի համար հնարավորինս մեծ տոկոս խփի՝ ապացուցելով իր հավատարմությունը։ Բանն այն է, որ հատկապես Էջմիածնի շրջանում Փաշինյանի դիրքերը շատ թույլ են, այստեղ թե՛ գեներալ Մանվել Գրիգորյանի գործոնը կա՝ նրա հարազատները, մտերիմները խոստանում են գեներալի «վրեժը լուծել»՝ իշխանությանը պարտության մատնել։Կա նաև Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի ազդեցությունը, ում նկատմամբ քրեական գործեր են հարուցվել, և նա ևս չի աջակցում իշխանություններին։

Տեղեկացանք, որ ձայնագրության հրապարակումից հետո «Քաղպայմանագրի» ակտիվում այն բուռն քննարկվել է, և որոշել են լուրեր տարածել, թե դա հին ձայնագրություն է՝ եղել է նոյեմբեր ամսին, երբ Փաշինյանն իր էջում հայտնի գրառումն էր արել՝ կոչ անելով սահմանի տղաներին վերադառնալ և «լուծել վնգստացողների հարցերը»։ Բայց ավելի ուշ պարզ դարձավ, որ ձայնագրությունն այդքան հին չէ, այն, ենթադրաբար, հունիսի սկզբին է արվել։ Սակայն, ամեն դեպքում, Պապիկյանին հաջողվել է հանդարտեցնել Դիանա Գասպարյանին և նրան հետ պահել հայտարարություն անելուց։ Մեզ ասացին, որ ձայնագրության հրապարակվելու օրը Պապիկյանն այցելել է Էջմիածին, և ՔՊ շտաբի գրասենյակից մարդիկ բարձր վեճի ձայն են լսել․ ՔՊ համապետական շտաբի ղեկավարը մեղադրել է քաղաքապետին՝ աշխատանքները ձախողելու համար, և Էջմիածնում իրենց վիճակը գնահատել է աղետալի»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica