close
Եղանակը Երևանում
3 Օգոստոսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Օգս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Առաջինը հենց կապիտուլյանտն է քար նետելու իր թիմակիցների վրա, ցուցմունքներ է տալու նրանց դեմ. Արթուր Վանեցյան

Քաղաքական

14 Հունիսի 2021, 23:47
 Առաջինը հենց կապիտուլյանտն է քար նետելու իր թիմակիցների վրա, ցուցմունքներ է տալու նրանց դեմ. Արթուր Վանեցյան

Դա մի խմբակ է, որը պատահաբար հայտնվել է այսօր մեր պետական կառավարման ղեկին։ Այս  մասին այսօր նախընտրական քարոզարշավի ժամանակ աջակիցների հետ հանդիպմանն ասաց «Պատիվ ունեմ» դաշինքը գլխավորող Արթուր Վանեցյանը։

«Իրենք իրականում արդեն սկսել են արտահոսքեր անել, թե համաձայն չեն էս կապիտուլյանտի վարած քաղաքականության հետ՝ հասկանալով, որ նա արեն սպառել է իրեն և որևէ շանս չունի վերընտրվելու»,– ասաց նա և նշեց, որ հիմա փորձում են նման արտահոսքերով իրենց անունը մաքրել, որ վաղը մյուս օր գոնե չամաչեն ապրել իրենց քաղաքներում։

«Գնում են այդ քայլի՝ հրապարակայնորեն փչանում են իրենց հարազատների մոտ։ Նպատակը այն է, որ տպավորություն ստեղծվի, թե այդ թիմն է ամբողջությամբ տենց մտածում, բայց կարճ ժամանակ հետ, երբ ամեն ինչ կփոխվի այս երկրում, առաջինը հենց կապիտուլյանտն է լինելու, որ քար է նետելու իր թիմակիցների կողմ, ցուցմունքներ է տալու նրանց դեմ»,–ասաց նա»

Արթուր Վանեցյանը նշեց, որ իրենց թիմը կարող են ապահովել երկրի վերելքը, և մշտական պարտությունների փուլից պետք է դուրս գանք։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica