close
Եղանակը Երևանում
3 Օգոստոսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Օգս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նիկոլի՝ Ավշարի խայտառակ հավաքից հետո հրամայվել է քրեական հետապնդում հարուցել համայնքի ղեկավար Սուրիկ Գրիգորյանի նկատմամբ. փաստաբանի ահազանգը

Քաղաքական

14 Հունիսի 2021, 21:20
 Նիկոլի՝ Ավշարի խայտառակ հավաքից հետո հրամայվել է քրեական հետապնդում հարուցել համայնքի ղեկավար Սուրիկ Գրիգորյանի նկատմամբ. փաստաբանի ահազանգը

Փաստաբան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գում է․

Հենց նոր տեղեկացա, որ Ավշար համայնքում այսօրվա խայտառակ հավաքից հետո, այս հեռացող իշխանությունը ցուցում է տվել ամեն կերպ քրեական հետապնդում հարուցել Համայնքի ղեկավար Սուրիկ Գրիգորյանի նկատմամբ: Իրավական աբսուրդը այն է, որ հավաքը լրիվությամբ կայացած լինելու պայմաններում, փորձում են հավաքը իբր խոչընդոտելու հանցակազմ գտնել: Իրական պատճառը պարզապես մարդկանց անտարբերությունն էր հեռացող իշխանության հավաքին, որին նախորդել էր կազմակերպված ձևով «Հայաստան» դաշինքի պաստառների վնասումը, որը լրիվ հակառակ ազդեցություն էր ունեցել հանրության շրջանում:
Իրավապահներին հստակ հորդորում ենք վերադառնալ իրավական դաշտ և վերջ տալ այս խայտառակությանը: Վստահեցնում եմ այս դեպքով խիստ հետևողական ենք լինելու:
 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica