close
Եղանակը Երևանում
30 Հուլիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Հլս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․Հայաստանին պետք է իշխանություն ոչ թե ժողովրդին դուր գալու, այլ՝ օգտակար լինելու համար․ Ի․ Սաղաթելյան

Քաղաքական

14 Հունիսի 2021, 21:09
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․Հայաստանին պետք է իշխանություն ոչ թե ժողովրդին դուր գալու, այլ՝ օգտակար լինելու համար․ Ի․ Սաղաթելյան

Բոլորդ քաջ գիտակցում եք, որ մեր երկիրը ճգնաժամի մեջ է։ Ի՞նչ է անհրաժեշտ այսօր Հայաստանին․ ազգային իշխանություն, որը պետք է ունենա ազգային գաղափարախոսություն եւ հիմք դնի ազգային պետության։ Այսօր Հայաստանին անհրաժեշտ է իշխանություն, որ տեր կկանգնի իր քաղաքացուն, գյուղացուն, երկրի սահմաններին, համահայկական ժողովրդին։ Այսօր Հայաստանին պետք է իշխանություն, որը ոչ թե անելու է ամեն ինչ իր ժողովրդին դուր գալու համար, այլ՝ իր ժողովրդին օգտակար լինելու համար,-շենգավիթցիների հետ հանդիպման ժամանակ, ըստ Yerkir.am-ի, հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ եւ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Նա նշեց, որ Հայաստանին այսօր պետք է իշխանություն, որը կմտածի իր հասարակության կրթության, առողջության մասին եւ երկրում կհաստատի սոցիալական արդարություն։

«Ո՞վ կարող է դա անել․ դա կարող է անել «Հայաստան» դաշինքը։ Խնդրեմ․ Ռոբերտ Քոչարյան։ Արցախի հերոս, առաջին նախագահ, Հայաստանի երկրորդ նախագահ, ով իր անցած ճանապարհով, կենսագրությամբ, փորձառությամբ ոչ թե մի, այլ մի քանի անգամ ապացուցել է, որ կարող է։  «Վերածնվող Հայաստան» կուսակցություն․ թարմ, կազմակերպված, ինտելեկտուալ, ամենակարեւորը՝ մենք ասում ենք՝   «Վերածնվող Հայաստանը» ստեղծվել է Սյունիքի ինքնապաշտպանության համար եւ Հայ Հեղափոխական Դաշնակցություն՝ 130 տարվա կենսագրություն, իր ստեղծման օրից կանգնել է ժողովրդի կողքին՝ սկսած Վանի ինքնապաշտպանությունից մինչեւ վերջին պատերազմ՝ կյանք ու արյուն է տվել իր ժողովրդի համար։ Սկսած Առաջին Հանրապետության ստեղծումից՝ 70 տարի սփյուռքում պայքարել է հայապահպանման համար, մասնակցություն ունեցել նորանկախ Հայաստանի կերտման գործին։ Ահա այս միասնությունը, որ կարող է մեր երկում բերել ազգային համերաշխություն, կայունություն, առաջընթաց։ Խոսքս ուզում եմ ուղղել այն քաղաքացիներին, ովքեր այստեղ չեն, մեզ հետ չեն, ովքեր դեռ չեն կողմնորոշվել՝ ինչ անեն ընտրություններին։ Առաջինը՝ պետք է գնան ընտրություններին։ Մյուսը՝ պետք է չընտրեն այս չարիքի կառավարությանը, որպեսզի չվերարտադրվի։ Էս օրերին բոլոր կուսակցությունները, դաշինքները տալիս են խոստումներ․ թող ընդամենը 1 բանի ուշադրություն դարձնեն․ ով է այն քաղաքական ուժը, ովքեր են այն մարդիկ, ովքեր կարող են նայել ձեր աչքերին, խոստում տալ եւ իրականացնել։ Մեր կարծիքով՝ «Հայաստան» դաշինքն է։ Ուրեմն՝ ամսի 20-ին, համար 24-ին՝ դեպի ուժեղ Հայաստան»,-հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ եւ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Մանրամասն՝ տեսանյութում


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica