close
Եղանակը Երևանում
30 Հուլիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Հլս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ

Հասարակություն

14 Հունիսի 2021, 21:07
 Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ
Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ:
Հանդիպման սկզբում նախարարի պաշտոնակատարը շնորհակալություն է հայտնել սերտ համագործակցության համար` կարևորելով ԱՄՆ-ի ցուցաբերած ուշադրությունն ու մարտահրավերների դեմ միասնական պայքարելու աջակցությունը թե՛ հետպատերազմյան շրջանում, թե՛ համավարակի ամբողջ ընթացքում:
Դեսպան Թրեյսին, ԱՄՆ ՄԶԳ/Հայաստան առաքելության նորանշանակ տնօրեն Ջոն Ալելոյին ներկայացնելով Անահիտ Ավանեսյանին, խնդրեց վերջինիս ներկայացնել, թե ինչ փուլում է կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումային գործընթացը, որին ի պատասխան` նախարարի պաշտոնակատարը նշեց, որ արդեն հատել ենք պատվաստումների 55 հազարի շեմը, մինչդեռ սկզբնական շրջանում ապատեղեկատվության հոսքն այնքան մեծ էր, որ մարդիկ տարակուսում էին` պատվաստվել, թե ոչ:
«Այսօր Հայաստանը կարծես թե հաղթահարում է տարակուսանքի խոչընդոտը, քանի որ պատվաստվել ցանկացողների թիվն օրեցօր ավելանում է: Ժամանակը ցույց տվեց, որ համավարակի դեմ լավագույն պայքարը պատվաստումն է, և միայն այդպես կարող ենք հաղթել COVID-19-ը և վերադառնալ կյանքի բնականոն հուն»,- հավելել է Անահիտ Ավանեսյանը:
«Շատ բարդ տարի էր Հայաստանի համար` մի կողմից պատերազմն ու հետպատերազմյան իրավիճակը, մյուս կողմից` ամբողջ աշխարհը քաոսի վերածած համավարակը: Հույս ունենք, որ դժվարությունները կհաղթահարվեն, քանի որ կարևոր է առաջ շարժվել: Ուզում ենք տեսնել առաջընթաց գրանցող Հայաստան»,- ընդգծել է Լին Թրեյսին:
Հանդիպման ավարտին, դեսպանի խնդրանքով, Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է կորոնավիրուսային հիվանդության պայմաններում ՀՀ տարածք մուտք գործելու կարգը, որի համաձայն` երկիր կարող են ժամանել օտարերկրյա քաղաքացիները ՊՇՌ թեստի բացասական պատասխանի առկայության կամ պատվաստման 2-րդ դեղաչափը ստանալուց 14 օր անց` առանց ՊՇՌ թեստի:
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica