close
Եղանակը Երևանում
30 Հուլիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Հլս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վերջին 1-1․5 ամսում ՀՀ ոստիկանության պետի կողմից պարգևատրվել է Ոստիկանության մեկ ծառայող․ պարզաբանում

Հասարակություն

14 Հունիսի 2021, 20:17
 Վերջին 1-1․5 ամսում ՀՀ ոստիկանության պետի կողմից պարգևատրվել է Ոստիկանության մեկ ծառայող․ պարզաբանում

Ոստիկանության մամուլի ծառայությունը պարզաբանում է տարածել, որում ասվում է․

«Սոցիալական ցանցում և լրատվական կայքերում տեղեկություն է տարածվում, իբր ՀՀ ոստիկանության պետը «վերջին 1-1,5 ամսում հարյուրավոր մարդկանց զենքով է պարգևատրել»։

Նշենք, որ «Զենքի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ՀՀ ոստիկանության պետն իրավունք ունի պարգևատրելու բացառապես ոստիկանության ծառայողներին, իսկ «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ զենքով պարգևատրումը ոստիկանության ծառայողի նկատմամբ կիրառվող խրախուսանքի տեսակ է։

Այսինքն՝ ՀՀ ոստիկանության պետի կողմից զենքով կարող են պարգևատրվել միայն ոստիկանության ծառայողները՝ երկարամյա օրինակելի և անբասիր ծառայության, ինչպես և ծառայողական պարտականությունները կամ հատուկ առաջադրանքները գերազանց կատարելու համար։
Իսկ վերջին 1-1․5 ամսում ՀՀ ոստիկանության պետի կողմից պարգևատրվել է ոստիկանության մեկ ծառայող»։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica