close
Եղանակը Երևանում
3 Օգոստոսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Օգս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ազգային համաձայնություն» կուսակցությունը կոչ է անում քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին․ Ա․ Հարությունյան

Քաղաքական

14 Հունիսի 2021, 18:55
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ազգային համաձայնություն» կուսակցությունը կոչ է անում քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին․ Ա․ Հարությունյան

«Ազգային համաձայնություն» կուսակցությունը Հայաստանի բոլոր քաղաքացիներին կոչ է անում՝ հունիսի 20-ին քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին։ Թիվ 24 քվեաթերթիկը քվեատուփը նետելով՝ ձեզանից յուրաքանչյուրը, առանց չափազանցության, իր անձնական ներդրումն է ունենալու հայրենիքի եւ հայ ժողովրդի փրկության գործում,-«Հայաստան» դաշինքի անդամների ասուլիսի ժամանակ, ըստ Yerkir.am-ի, հայտարարեց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը։

Նա նշեց, որ բոլորին է պարզ, որ կուսակցությունը 3 տարի խոսում էր սրա մասին։ Փաշինյանը, ըստ Հարությունյանի, Հայաստանի թիվ 1 սադրիչն է։ Նրա խոսքով՝ Փաշինյանը սադրել է մարտի 1-ին, պատերազմի ժամանակ։

«Այսօր այնպիսի վիճակում ենք, որ ժողովուրդը պիտի հասկանա, որ այստեղ այլեւս քաղաքական ընտրության խնդիր չէ։ Սա փրկության խնդիր է։ Ամենքը պետք է հասկանա, որ փրկում է իր ընտանիքը»,-նշեց Արամ Հարությունյանը։

Մանրամասն՝ տեսանյութում


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica