close
Եղանակը Երևանում
3 Օգոստոսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Օգս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հայաստան» դաշինքը հունիսի 18-ին, ժամը՝ 19։00, Հանրապետության հրապարակում կանցկացնի ամփոփիչ հանրահավաք

Քաղաքական

14 Հունիսի 2021, 18:38
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հայաստան» դաշինքը հունիսի 18-ին, ժամը՝ 19։00, Հանրապետության հրապարակում կանցկացնի ամփոփիչ հանրահավաք

Հունիսի 18-ին՝ ժամը 19։00, Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու «Հայաստան» դաշինքի հանրահավաքը։ Դաշինքն ամփոփելու է այս ողջ ժամանակահատվածում անցկացրած քարոզարշավները։ Հունիսի 18-ի հանրային հավաքի վերաբերյալ դիմումը ես ներկայացրել եմ 2021 թվականի մայիսի 19-ին։ Հավաքների ազատության մասին օրենքը հետեւյալ տրամաբանությունն ունի․ ով առաջինն է ներկայացնում հավաքի վերաբերյալ դիմումը, նա դրանով իսկ ծանրաբեռնում է համապատասխան վայրը,-«Հայաստան» դաշինքի անդամների ասուլիսի ժամանակ, ըստ Yerkir.am-ի, հայտարարեց դաշինքի նախընտրական կենտրոնական շտաբի ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանը:

Նա նշեց, որ տեղեկություն է ունեցել՝ հունիսի 17-ին Հանրապետության հրապարակում հավաք անցկացնելու համար իրազեկում է ներկայացրել ներկա իշխանության ներկայացուցիչը։ Վարդեւանյանի խոսքով՝ իրենից բխող մի շարք վտանգավոր երեւույթներից խուսափելու համար դաշինքը բացառել էր նույն վայրում հավաք կազմակերպելը։

«Մենք ներկայացրեցինք հունիսի 18-ի համար, որը Երեւանի քաղաքապետարան պատշաճ մուտքագրվել էր, բայց մեզ նման մոտեցում չցուցաբերեց հակառակ կողմը։ Վերջիններս ներկայացրեցին հունիսի 18-ին նորից Հանրապետության հրապարակում հավաք անցկացնելու համար եւ, չնայած մենք ներկայացրել էինք մինչու 21։00-ն հանրային հավաքը անցկացնել, Երեւանի քաղաքապետարանը որոշել էր, որ 20։00-ին պետք է ավարտվի, իսկ 20։00 սկսվի հակառակն ուժինը։ Նման որոշումը ընդունվել էր այն պայմաններում, երբ նույնիսկ ՀՀ ոստիկանությունը գրավոր տեղեկացրել էր բոլոր հնարավոր ռիսկերը, որ եթե միաժամանակ երկու հակառակ կարծիք ունեցող ուժերի միջեւ տեղի ունենա նույն վայրում»,-ասաց Արամ բՎարդեւանյանը։

Դաշինքը դիմում է ներկայացրել վարչական դատարան, ինչը բավարարել է ներկայացրած բողոքը։ Դաշինքի հանրային հավաքը կավարտվի 21։00-ին։ Վարդեւանյանը մարդու իրավունքների պաշտպանի եւ դիտորդական առաքելություն իրականացնող մարմինների ուշադրությունն է հրավիրում երեւույթի վրա։

Մանրամասն՝ տեսանյութում


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica