close
Եղանակը Երևանում
3 Օգոստոսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Օգս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Քարոզարշավը մեծ էներգիա է խլում, բայց Քոչարյանն առույգ տեսք ունի. «Միր» հեռուստաընկերությունն անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի նախընտրական քարոզարշավին

Քաղաքական

14 Հունիսի 2021, 18:08
 Քարոզարշավը մեծ էներգիա է խլում, բայց Քոչարյանն առույգ տեսք ունի. «Միր» հեռուստաընկերությունն անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի նախընտրական քարոզարշավին

Եզրագիծ․ մեկ շաբաթից էլ քիչ ժամանակ է մնացել Հայաստանի խորհրդարանի արտահերթ ընտրություններին: Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը և նրա դաշինքը մրցավազքում ֆավորիտներից են. հայտնում է MIR 24-ը իր ռեպորտաժում:

«Լոռու մարզում «Հայաստան» դաշինքի առաջնորդները նախ այցելեցին Սպիտակ: Ռոբերտ Քոչարյանը քաղաքի պատվավոր քաղաքացի է. իր նախագահության ընթացքում նա շատ բան է արել Սպիտակի երկրաշարժից հետո աղետի գոտին վերականգնելու համար:

«Ձեզ հետ մենք գնում ենք դեպի ուժեղ Հայաստան»,- այս խոսքերով է ելույթն ավարտում Քոչարյանը և բարձրացնում բռունցքները: Նա հաճախ է այդ ժեստը ցուցադրում՝ որպես ուժեղ և միավորված Հայաստանի խորհրդանիշ:

Քաղաքներում ու գյուղերում ջերմորեն դիմավորում են Քոչարյանին: Մարդիկ հիշում են, թե ինչ է արվել նրա օրոք: Այն ժամանակ Լոռու մարզում միջին աշխատավարձն աճել է 8 անգամ, գործազրկությունը՝ նվազել 20%-ով, արդյունաբերական արտադրությունն աճել է 3,5 անգամ: Վերականգնվել են ավելի քան 150 դպրոցներ, տասնյակ հիվանդանոցներ, եկեղեցիներ, թատրոններ, հարյուրավոր կիլոմետր ճանապարհներ: 10 տարի շարունակ Լոռիում էլեկտրաէներգիայի, գազի և ջրի սակագները չեն բարձրացել:

Կուսակցությունն այցելել է նաև Տավուշի մարզ: Այնտեղ Քոչարյանի կառավարման տարիներին գյուղատնտեսական ապրանքների արտադրությունը կրկնապատկվել է, առևտուրն աճել է 75%-ով: Վերականգնվել է  շուրջ 400 կիլոմետր ճանապարհ, շահագործման են հանձնվել չորս խոշոր գործարաններ, բացվել նոր հյուրանոցներ և ռեստորաններ:

Ինտենսիվ քարոզչությունը մեծ էներգիա է խլում: Բայց Քոչարյանը առույգ տեսք ունի. նա իրեն լավ ֆիզիկական մարզավիճակում է պահում: Չի ծխում և չի խմում, սպորտով է զբաղվում: Նախկինում նա հայտնի էր որպես ուժեղ մենեջեր, այժմ նաև լավ հռետոր է․ խոսում է վստահ և ըստ էության:

Յուրաքանչյուր ելույթի վերջում Ռոբերտ Քոչարյանը նշում է. «Ամեն ինչ լավ է լինելու»: Սա պարզապես խոստում չէ: Սա է նպատակը, որի համար նա գնում է ընտրությունների:

«Հայաստան» դաշինքի եզրափակիչ հանրահավաքը, որն ավարտում է կուսակցության քարոզարշավը, տեղի կունենա հունիսի 18-ին Երևանի կենտրոնում` Հանրապետության հրապարակում»,– եզրափակում է հեռուստաընկերությունը։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica