close
Եղանակը Երևանում
3 Օգոստոսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Օգս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վա՜յ էն ապագային, որ նրանք պետք է բերեն․ Վահե Հակոբյան

Քաղաքական

14 Հունիսի 2021, 18:05
 Վա՜յ էն ապագային, որ նրանք պետք է բերեն․ Վահե Հակոբյան

«Այսօրվա իշխանությունն արդեն ընդունել է իր պարտությունը։ Քարոզարշավի ժամանակ նրանք իրենց հետ ավտոբուսներով մարդ են տանում՝ ցույց տալու՝ իբրև թե ժողովուրդ են հավաքում»,- Դիլիջանում «Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը։

«Իրենց քարոզարշավին նրանք փորձում են խոսել մեր անցյալից։ Ինչպիսի անցյալ ու ներկա նրանք ունեն՝ մենք գիտենք։ Ու վա՜յ էն ապագային, որ նրանք պետք է բերեն։ Ի տարբերություն ընտրություններին հայտ ներկայացրած մնացած ուժերի, «Հայաստան» դաշինքն ունի հստակ ծրագիր։ Մեր թիմը մի քանի անգամ ապացուցել է, թե ինչպես կարող են ճգնաժամային իրավիճակից երկիրը հանել։ Իհարկե, ես խոսում եմ մեր առաջնորդի՝ Ռոբերտ Քոչարյանի մասին, որը հերթական անգամ մտավ այդ ծանր բեռի տակ և առաջարկեց նաև մեզ։ Եթե չլիներ իր անձի հեղինակությունը, ես անձամբ դեռ երկար կմտածեի։ Սակայն այս դեպքում ես ոչ մի վայրկյան չեմ կասկածել, որովհետև հաղթող ուղին մշտապես ուղեկցում է հաղթող մարդկանց»,- նշեց Վահե Հակոբյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica