close
Եղանակը Երևանում
3 Օգոստոսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Օգս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլը ռազմագերիների ազատումը լկտի ձեւով օգտագործում է իր փիարի համար, ինչը ասել եմ ապրիլին․ Ն․ Զոհրաբյան

Իրավունք

14 Հունիսի 2021, 16:14
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլը  ռազմագերիների ազատումը լկտի ձեւով օգտագործում է իր փիարի համար, ինչը ասել եմ ապրիլին․ Ն․ Զոհրաբյան

Երբ որ ապրիլին վերադարձա ԵԽԽՎ գարնանային նստաշրջանից, հրապարակեցի մի տեղեկություն, որ քարոզարշավի վերջին շաբաթում Ալիեւը ազատ է արձակելու որոշակի թվով ռազմագերիների։ Այդ ինֆորմացիան ինձ տրամադրել էին ԵԽԽՎ եվրոպացի իմ գործընկերները, որոնց ԵԽԽՎ-ում ասել էին ադրբեջանական պատվիրակության անդամները։ Նիկոլ Փաշինյանը հիմա ամենացինիկ, լկտի ձեւով մեր ռազմագերիների ազատումը օգտագործում է սեփական փիարը անելու համար․ ըստ Yerkir.am-ի՝ ասաց Ընտրությունների վերահսկման կոմիտեի անդամ, ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Բացի սրանից, նա այլ մանրամասներ էլ հայտնեց ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի՝ գերիներին, Արցախին ու Հայաստանին վերաբերող հարցերով քննարկումներից։

«Ապրիլյան նստաշրջանում ադրբեջանական պատվիրակության անդամների բոլոր ելույթներում մի բան կա՝ տվեք ականապատ տարածքների քարտեզները, եւ մենք կքննարկենք գերեվարված անձանց ազատ արձակումը։ Իրենք ռազմագերի չէին ասում։ Հիմա հարց՝ Նիկոլ Փաշինյանին՝ Ադրբեջանը ամիսներ շարունակ պահանջել է ականապատ տարածքների քարտեզը, դուք չեք տվել, եւ տղաները ամեն օր մնացել են գերության մեջ, որպեսզի ձեր քարոզարշավի պիկին Ակնայի (Աղդամ-խմբ․) 57 հազար ականների տեղադրման քարտեզի դիմաց ձեզ քարոզչական բոնուսներ ապահովեք։ Սա անբարոյական է, հայատյաց մարդը միայն սա կարող էր անել»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը։

Նա ասաց, որ խոսել է գերությունից վերադարձած տղաներից մեկի հետ, որ պատմել է, թե ինչ դժոխքի միջով են անցել գերության օրերին։

«Ասում է՝ ամեն շաբաթ ասում էին՝ հագնվեք, ձեզ տանում ենք արտահանձնենք Հայաստանին, տանում էին, ծեծում եւ վերադարձնում։ Վերջին անգամ ասել են տղաներին՝ հագնվեք, ձեզ տանում ենք մորթենք։ Ասում է՝ ավտոբուսում նստած, մինչեւ չհասանք Վրաստանի սահման, մենք չգիտեինք՝ մեզ հետ ինչ է լինելու։ Իսկ Փաշինյանը ցինիկաբար հայտարարում է՝ ոչինչ, մեր տղաները, որ Բաքվի բանտում պայքարում են Հայաստանի անկախության համար, մեկ-երկու ամիս էլ կսպասեն։ Եթե քարտեզը տրամադրվեր ամիսներ առաջ, հարգելի՛ ռազմագերիների ծնողներ, ձեր տղաները շատ ավելի շուտ կլինեին տանը»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։

Ինչո՞ւ 15 գերի, որովհետեւ, ասում է Նաիրա Զոհրաբյանը, Ալիեւը հայտարարեց, որ հունիսի 12-ը հայտարարում է Ակնայի ազատագրման օր։ «Այստեղ գալիս ինձ զանգեց գերիներից մեկի եղբայրը՝ Տիգրանը։ Ասաց՝ տվեց քարտեզները, բա մեր հարազատների՞ համար ինչ է տալու»,- ասաց պատգամավորը։ 

Մանրամասն՝ տեսանյութում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica