close
Եղանակը Երևանում
30 Հուլիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Հլս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հունիսի 20-ին այս խեղկատակին ուղարկելու ենք պատմության աղբանոցը․ Իշխան Սաղաթելյան

Քաղաքական

14 Հունիսի 2021, 14:07
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հունիսի 20-ին այս խեղկատակին ուղարկելու ենք պատմության աղբանոցը․ Իշխան Սաղաթելյան

Այս արկածախնդիրը՝ էդ բանը, էս օրերին ընկել է Հայաստանի գյուղերը, հիմա էլ մի մուրճ է վերցրել ձեռքը, երկիրը վեր է ածել մեկ մարդու թատրոնի կամ կրկեսի։ Շարունակում է սպառնալ մեր համակիր ղեկավարներին, դպրոցի տնօրեններին, հիմնարկների ղեկավարներին․Էջմիածնի ընտրողների հետ հանդիպման ժամանակ, ըստ Yerkir.am-ի, հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ  և «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

 Նա ասաց, որ երկրի վարչապետի աթոռը զբաղեցնող անձն այլեւս կտրվել է իրականությունից։

«Հունիսի 20-ին, եկեք Էջմիածնում էլ պայմանավորվենք, որ էս խեղկատակին, հայ ժողովրդի պատուհասին ուղարկելու ենք պատմության աղբանոցը։ Մեր հոգեւոր-մշակութային մայրաքաղաքում ուզում եմ եւս մեկ անգամ հայտարարել՝ այս մարդը պայքար է սկսել բոլորի դեմ։ Մասնավորապես՝ արդեն 3 տարի է՝ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ։ Գիտե՞ք՝ ինչի համար։ Որովհետեւ եկեղեցին է դարեր շարունակ մեր ինքնության պահապանը, հայ ժողովրդի հարատեւության երաշխավորը»,- նշեց Իշխան Սաղաթելյանը։

Նրա խոսքով՝ այսօրվա իշխանությունը, քանի որ ուզում է վերջնականապես կործանել մեր պետությունը եւ ժողովրդին, դրա համար նախ պետք է ոչնչացնի մեր եկեղեցին։

«Չի՛ ստացվելու։ Հայ եկեղեցին ու հայը կանգուն են, ի հեճուկս իրենց՝ պետք է զարգանանք, առաջ գնանք։ Ուրեմն, հանուն Էջմիածնի, Սյունիքի, Գեղարքունիքի եւ հանուն ուժեղ Հայաստանի, հեռացնում ենք այս իշխանությանը եւ կերտում նոր Հայաստան»,- Էջմիածնում հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

Մանրամասն՝ տեսանյութում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica