close
Եղանակը Երևանում
3 Օգոստոսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Օգս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը չի նշի Վրաստանի և Ուկրաինայի՝ դաշինքին միանալու հնարավոր ժամկետները

Աշխարհ

14 Հունիսի 2021, 16:59
 ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը չի նշի Վրաստանի և Ուկրաինայի՝ դաշինքին միանալու հնարավոր ժամկետները

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը չի հայտարարի Ուկրաինայի և Վրաստանի՝ դաշինքին անդամակցելու որևէ ժամկետ կամ հնարավոր ժամկետ, միայն կհաստատվի, որ ՆԱՏՕ-ի դուռը բաց է մնում, և Ռուսաստանը վետո չունի այս գործընթացում: Այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Ստոլտենբերգը՝ երկուշաբթի ելույթ ունենալով գերմանական «Մարշալ» հիմնադրամում դաշինքի գագաթնաժողովին ընդառաջ կազմակերպված առցանց քննարկման ժամանակ. հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք կհաստատենք Վրաստանի և Ուկրաինայի վերաբերյալ Բուխարեստի գագաթնաժողովի  որոշումը, ըստ որի՝ ՆԱՏՕ-ի դուռը բաց է մնում, և Ռուսաստանը ազդեցություն չունի այս գործընթացի վրա: Մենք այն ժամանակ ոչինչ չենք ասել անդամակցության պայմանների մասին և հիմա չենք խոսելու»,-ասել է գլխավոր քարտուղարը:

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica