close
Եղանակը Երևանում
3 Օգոստոսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Օգս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վայ էն ապագային, որ իրենք պետք է բերեն․ Վահե Հակոբյանը՝ իմքայլականների մասին

Քաղաքական

13 Հունիսի 2021, 19:48
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վայ էն ապագային, որ իրենք պետք է բերեն․ Վահե Հակոբյանը՝ իմքայլականների մասին

Ակնհայտ է, որ իմքայլարածների ռեսուրսները սպառվել են՝ ըստ Yerkir.am-ի ասաց «Հայաստան» դաշինքի անդամ, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը Դիլիջանի ընտրողների հետ հանդիպմանը։ 

«Ամեն օր ականատես ենք լինում դրան․ 40 և ավելի մեքենաներ ամեն տեղ իրենց ուղեկցում են, փորձում են իմիտացիաներ անել, թե ժողովուրդ են հավաքում, ու այսօր հերթական ապացույցը Չարենցավանն էր։ Կարծում եմ, իրենք արդեն ընդունել են իրենց պարտությունը»,-ասաց նա։

Վահե Հակոբյանի համար անհասկանալի են նաև նրանց ընտրարշավի թեզերը․ «Իրենք խոսում են ապագայի մասին, բայց, իրականում, փորձում են խոսել մեր անցյալից։ Իրենք ինչպիսի անցյալ ունեն՝ մենք գիտենք, ինչպիսի ներկա ունեն՝ մենք նույնպես գիտենք, ու վայ էն ապագային, որ իրենք պետք է բերեն»։

Հակոբյանն ասաց՝ «Հայաստան» դաշինքն առաջարկում է, ոչ միայն ի տարբերություն իրենց, այլ ի տարբերություն մնացած բոլոր քաղաքական ուժերի, հստակ ծրագիր, որովհետև այս դաշինքում մարդիկ են, որոնք մի քանի անգամ ապացուցել են՝ ինչպես կարող են երկիրը դուրս բերել ծանր իրավիճակից։

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica