close
Եղանակը Երևանում
3 Օգոստոսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Օգս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված, անկայուն, անկանխատեսելի երկիր տուրիստներ չեն գալիս․ Քոչարյանը՝ դիլիջանցիներին

Քաղաքական

13 Հունիսի 2021, 20:11
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված, անկայուն, անկանխատեսելի երկիր տուրիստներ չեն գալիս․ Քոչարյանը՝ դիլիջանցիներին

Դիլիջանը երևի ամենակայացած առողջարանային քաղաքն է Հայաստանում, մեր նպատակը մի բան ավելացնելն է, նոր հետաքրքրություններ և նոր հնարավորություններ ստեղծելն է դիլիջանցիների համար՝ ըստ Yerkir.am-ի ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Դիլիջանի ընտրողների հետ հանդիպմանը։  

«Գիտեք, ձեր քաղաքի բարեկեցությունը ուղղակիորեն կապված է երկրի իրավիճակի հետ․ լարված, անկայուն, անկանխատեսելի երկիր տուրիստներ չեն գալիս․ սա ուղղակի այբուբեն է։ Մյուս կողմից, տնտեսական ճգնաժամի մեջ գտնվող երկրում ներքին տուրիզմը չի զարգանում, որովհետև մարդկանց եկամուտներն է պակասում և նաև ներքին տուրիզմի առումով հոսքերը նվազում են։ Հետևաբար, դուք այն քաղաքացիներն եք ՀՀ-ի, որ ուղղակի շահագրգիռ պետք է լինեք երկրում կայունություն հաստատելու համար, կարգուկանոն հաստատելու համար։ Եվ ուղղակի շահագրգիռ պետք է լինեք երկրում տնտեսական վիճակը փոխելու համար․ փոփոխությունը անմիջապես, վայրկյանական ազդելու է ձեր քաղաքի վրա»,-ասաց նա։

Ռոբերտ Քոչարյանը նկատեց, որ, ընդհանրապես, հնարավոր չէ որևէ կետ որևէ երկրում զարգացնել, եթե երկիրը ճգնաժամի մեջ է։ Իսկ մենք ունենք այսօր անվտանգության առումով պրոբլեմային երկիր, ունենք չպաշտպանված սահմաններ, ունենք տնտեսական ճգնաժամ, գործազրկության և արտագաղթի աճ։

«Մեր տուրիստական հոսքերում էական տեղ են զբաղեցնում մեր սփյուռքահայերը։ Եթե գալիս են՝ մի քիչ ավելի երկար են մնում, ավելի շատ են սիրում քեֆեր անել, ժամանակ անցկացնել։ Չափազանց կարևոր է՝ ինչպիսի վերաբերմունք նրանք ունեն Հայաստանի նկատմամբ․ Հայաստանը այն երկիրն է, որով դու որպես հայ հպարտանում ես և ուզում ես անպայման քո արձակուրդը անցկացնել Հայաստանում, մի բան էլ ավելի՞, թե՞ Հայաստանը այն երկիրն է դարձել, որ մի քիչ մտածում ես, էլի, չես ուզում այլ միջավայրում ասել, որ դու պարտված երկրի հայրենակից ես»,-ասաց նա։

Ուրեմն, Քոչարյանի խոսքով,  բոլոր առումներով մենք պետք է անենք ամեն ինչ, որ երկիրը ունենա հուսալի պաշտպանվածություն, երկրի սահմանները լինեն վստահելի ձևով պաշտպանված, հաղթհարենք ճգնաժամը, կանգնեցնենք արտագաղթը և անենք ամեն ինչ, որ յուրաքանչյուր հայ նորից սկսի հպարտանալ իր երկրով։

«Հաղթած ժողովրդի մեջքը միշտ ուղիղ է, չէ՞, լինում․ սպորտում նայում ես՝ երկու բոքսյոր իրար խփում են, հաղթածը ուրիշ ձևի է դուրս գալիս ռինգից, պարտվածը՝ խեղճացած, մեջքը ծռված, փոքրացած։ Հիմա նույնը երկիրն է, այդ երկրում ապրող ժողովուրդն է»,-ասաց Քոչարյանը։

Նա վստահեցրեց, որ հիմա իր թիմն ի վիճակի է Հայաստանը դարձնել տարածաշրջանի ամենից կազմակերպված, ամենից զարգացած երկիրը․ «Իսկապես, ի վիճակի ենք, և մարդկային ներուժով մեզ հավասարը չկա այս տարածաշրջանում։ Ուղղակի պետք է հաղթահարենք այն կառավարման ճգնաժամը, որն այսօր առկա է երկրում, պետք է բանիմաց, փորձառու և վճռականություն ունեցող թիմ բերենք իշխանության, և այդ հնարավորությունը այսօր կա՝ դա ընտրություններն են»։

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica