close
Եղանակը Երևանում
3 Օգոստոսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Օգս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ո՛չ, պլան Բ չունեմ, պլան Բ-ն աշխատելն է․ Ռոբերտ Քոչարյան

Քաղաքական

13 Հունիսի 2021, 18:41
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ո՛չ, պլան Բ չունեմ, պլան Բ-ն աշխատելն է․ Ռոբերտ Քոչարյան

Ինձ մեկ-մեկ հարցնում են՝ բա պլան Բ չունե՞ք․ ո՛չ, չունեմ, պլան Բ-ն աշխատելն է՝ ըստ Yerkir.am-ի ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Իջևանի ընտրողների հետ հանդիպմանը։

Նա նկատեց, որ այս ընտրությունները յուրահատուկ են․ յուրաքանչյուր ընտրության իշխանությունը պետք է ասի՝ եկել եմ այս իրավիճակում, հիմա այս իրավիճակն է, բայց տեսնում ենք, որ այդ մասին խոսք չկա, ոնց որ ընտրությունները հաշվետվություն չեն, այլ չգիտես ինչ։

«Համենայն դեպս, սա նորություն է ընտրական գործընթացներում, երբ դու կարող ես գալ ընտրությունների և ընդհանրապես ոչինչ չխոսել այն ժամանակահատվածի մասին, որի համար դու պատասխանատու ես։ Ունիկալ վիճակ է, ես այսպիսի բան ուղղակի ո՛չ լսած եմ, ո՛չ տեսած, թեպետ ինքս երկու անգամ անցել եմ ընտրություններով»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Նա նշեց, որ ամենից սարսափելին իշխանության համար, համենայն դեպս, նամուս, թասիբ ունեցող ղեկավարի համար, դա հետևյալն է՝ նման հանդիպումների ժամանակ մարդիկ կանգնեն, ասեն՝ սա ես խոստացել, չես արել, կամ կիսատպռատ ես արել։

«Եվ եթե այդ պատասխանատվության զգացումը չկա, ուրեմն թքած ունես քո խոստումների վրա, մարդկանց վրա և իշխանության ինստիտուտի վրա, ոորվհետև իշխանության ամբողջ իմաստը՝ ծառայել ժողովրդին և պատասխանատվություն կրել ժողովրդի առջև»,-ասաց նա։

Եվ առաջին հերթին այ սրա համար մենք պետք է այս իշխանությանը պատժենք՝ ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica