close
Եղանակը Երևանում
3 Օգոստոսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Օգս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը հայտարարեց նոր տարածքներ տալու մասին ու մեր քաղաքացիներից որոշները ծափահարեցին․ Ի․ Սաղաթելյան

Քաղաքական

13 Հունիսի 2021, 18:23
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը հայտարարեց նոր տարածքներ տալու մասին ու մեր քաղաքացիներից որոշները ծափահարեցին․ Ի․ Սաղաթելյան

Վարչապետի աթոռին հայտնված անձը իր խմբակի հետ հանդիպում է քաղաքացիների հետ, ընդամենը տալիս է երկու խոստում՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ և «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Իջևանի ընտրողների հետ հանդիպմանը։  

«Ինքը չի խոսում մեր երկրի սահմաններից, մեր երկրի անվտանգությունից, ինքը մեր քաղաքացիներին չի ասում՝ ինչպես պետք է անենք, որ լավ ապրեք, ինքը գյուղացուց ներողություն չի խնդրում, որ անցնող 3 տարում ոչինչ չի արել ու առաջիկայում որևէ բա չի խոստանում, չի խոսում կրթությունից, չի խոսում առողջապահությունից, ինքը Տավուշի մարզում՝ Նոյեմբերյանում և Բերդում  հայտարարեց նոր տարածքներ տալու մասին՝ խոսեց անկլավների մասին ու մեր քաղաքացիներից որոշները ծափահարեցին»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նա նշեց, որ Փաշինյանը ընդամենը երկու խոստում է տալիս այս օրերին մեր քաղաքացիներին․ առաջինը՝ «վերացնելու եմ էլիտան՝ հոգևոր, մշակութային, զինվորական, քաղաքական», և ասում է՝ «հարուստներին սնանկացնելու եմ»։

«Այս երկու խոստումն է մինչև այսօր մեր հասարակությանը տվել։ Երկուսի դեպքում էլ մեր քաղաքացիներից որոշները, ցավոք, ծափ են տալիս, այն քաղաքացիները, ում կյանքը ինքը պարտավոր է բարելավել։ Այսօր ինքը նրանց նկատմամբ էլ պատասխանատվություն չի կրում, ասում է՝ «դրա համար էլ ես մեղավոր չեմ, դրա համար մեղավոր են նրանք, ովքեր ունեն բարեկեցիկ կյանք»»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նա արձանագրեց, որ այս երկու խոստումով է ինքը ուզում մեր երկիրը նորից ղեկավարել, և մեր երկիրը վերջնականապես տանել նոր ցնցումների, անկայունության և պետականության կորստի։

«Այս վիճակից դուրս գալու համար կա մեկ ճանապարհ՝ հունիսի 20-ին մերժել այս չարիքի կառավարությանը, այս մարդուն, ով պատուհաս է դարձել մեր պետականության, ժողովրդի, Արցախի գլխին և փրկել հայրենիքը»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica