close
Եղանակը Երևանում
3 Օգոստոսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Օգս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պետական շենքերը՝ ՔՊ-ի մասնավոր դուքյան. Արտաշատում ապօրինի քարոզչություն է գնում

Քաղաքական

13 Հունիսի 2021, 16:55
 Պետական շենքերը՝ ՔՊ-ի մասնավոր դուքյան. Արտաշատում ապօրինի քարոզչություն է գնում

Yerkir.am-ի նկարահանող խումբը Արտաշատ քաղաքում արձանագրել է չսահմանված վայրերում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզչական պաստառների բազմաթիվ փաստեր։  

Ընտրական օրենսգրքի հոդված 20-ի կոպտագույն խախտմամբ՝ ՔՊ քարոզչական պաստառներ են փակցվել հասարակական նշանակության առեւտրի օբյեկտների եւ քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող այն շենքերի պատերին, որոնք ներառված չեն օրենքով նախատեսված տեղերի ցանկում: Նիկոլ Փաշինյանի կուսակցության քարոզչական պաստառները ապօրինաբար փակցվել են մի քանի առեւտրի օբյեկտների, Օգոստոսի 23 փողոցի թիվ 22 եւ Իսակովի փողոցի 47/3 բազմաբնակարան շենքերի դիմային եւ կողային հատվածներում:

Վերջին հասցեում ՔՊ պաստառի կողքին փակցված է նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պաստառը, հավանաբար նույն տրամաբանությամբ՝ չկա իշխանություն, չկա օրենքի գերակայություն: ՀՀ ընտրական օրենսգրքում նախընտրական քարոզչության ժամանակահատվածում քարոզչական պաստառների եւ քարոզչական տպագիր նյութերի օգտագործման կարգ կա սահմանված, որտեղ սեւը սպիտակի վրա հստակ գրված է՝ արգելվում է քարոզչական պաստառներ փակցնել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների զբաղեցրած շենքերի, հասարակական սննդի, առեւտրի օբյեկտների եւ հասարակական տրանսպորտի վրա կամ ներսում` անկախ սեփականության ձեւից:

ՀՀ թիվ 12 ՏԸՀ նախագահ Ստեփան Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ապօրինություններից տեղյակ է: Վերջինս վստահեցրեց՝ քաղաքապետին զգուշացրել են՝ հեռացնել բոլոր ապօրինի պաստառները:

«Իմ նպատակն է՝ օրենքի գերակայության հասնելը, խախտումների բացառումը: Դրան հասնելու մի քանի ճանապարհներ կան: Առաջին քայլով հանձնարարել եմ՝ քաղաքապետին զգուշացնեն՝ հեռացնել ապօրինի պաստառները»,- ասաց նա:

Մանրամասները դիտեք տեսանյութում.  

Լիանա Սարգսյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica