close
Եղանակը Երևանում
3 Օգոստոսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Օգս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կա՛մ արձագանքել և հրապարակավ դատապարտել վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի վարքագիծը. Նաիրա Զոհրաբյանը` Մերֆիին

Հասարակություն

13 Հունիսի 2021, 16:40
 Կա՛մ արձագանքել և հրապարակավ դատապարտել վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի վարքագիծը. Նաիրա Զոհրաբյանը` Մերֆիին

ՀՀ Ազգային ժողովի անկախ պատգամավոր, Ընտրությունների վերահսկման կոմիտեի ներկայացուցիչ  Նաիրա Զոհրաբյանը նամակով դիմել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Յոհան Մերֆիին: Այս մասին հայտնում է «Ընտրությունների վերահսկման կոմիտեն»:

«Հարգելի՛ պարոն Մերֆի,

ՔՊ կուսակցության վարչապետի թեկնածու, ՀՀ վարչապետի ժ/պ Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր քարոզարշավի ընթացքում օգտագործել անընդունելի բառամթերք՝ ատելության, բռնության խոսք, հասարակությանը պառակտելու և տարբեր խմբերին միմյանց դեմ հրահրելու կոչեր:

Այսօր Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում ընտրողների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը ներկայացել է մուրճով՝ հայտարարելով, որ «Սա շատ կարևոր սիմվոլ ա. ում պետք ա հանել՝ հանել, ում պետք ա մխել՝ մխել»:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ից պահանջում ենք կա՛մ արձագանքել և հրապարակավ դատապարտել ՔՊ կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի վարքագիծը, կա՛մ փաստերով հիմնավորել, որ սա ընդունելի և սովորական վարքագիծ է եվրոպական առաջնորդների համար՝ ցուցադրել մուրճ և դրանով սպառնալ քաղաքական հակառակորդներին:

Արձանագրենք, որ մինչ այս պահը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը որևէ կերպ չի արձագանքել քարոզարշավի ընթացքում հնչող անընդունելի բառապաշարին և հասարակությանը միմյանց դեմ հանելու բռնության կոչերին»,- ասվում  է Զոհրաբյանի նամակում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica