close
Եղանակը Երևանում
3 Օգոստոսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Օգս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձեր տարածաշրջանում ծրագրեր իրականացնելու նախապայմանը այս կառավարության փոփոխությունն է․ Քոչարյան

Քաղաքական

13 Հունիսի 2021, 15:28
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձեր տարածաշրջանում ծրագրեր իրականացնելու նախապայմանը այս կառավարության փոփոխությունն է․ Քոչարյան

Շատ բան չի փոխվել Բերդում․ ճանապարհը նույնն է, որը կառուցվել է 2003-04 թվականներին, և չեմ նկատել, որ նաև տուրիզմն է հասել այստեղ՝ ուղղակի նկատելի չէ․ ըստ Yerkir.am-ի ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Բերդի ընտրողների հետ հանդիպմանը։

Նա նշեց, որ քարոզարշավի առիթով՝ Հայաստանով ճամփորդում են ու տենում են, որ տուրիզմը Դիլիջանում լավ տնավորվել է, մի քիչ հասել  է Իջևան, ճանապարհի կեսին մնացել։

«Փորձում եմ նաև հասկանալ, թե ինչ պետք է անենք ձեր տարածաշրջանի զարգացման համար․ զրուցեցինք, հասկացանք, որ առաջնայինը դա ճանապարհն է և ոչ միայն այս ճանապարհը, այլև երկրորդ ճանապարհը դեպի Ճամբարակ, որը օղակ կստեղծի և հնարավորություն կտա զարգացման տարբեր ծրագրեր իրականացնել և տուրիստական առումով հետաքրքիր մարշրուտ կդառնա։ Տուրիստը չի ուզում մի ճանապարհով գնալ, հետո նույնով հետ գալ, եթե հնարավորություն կա մարշրուտը այնպես նախագծել, որ մարդու աչքը մի նոր բան տեսնի, այդպես են անում»,-ասաց նա։

Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ համեստ գումարներ ծախսելով՝ Բերդի տարածաշրջանում կարելի է բավական բան տեղից շարժել․ դա նաև փոքր և միջին բիզնեսը կզարգացնի։

Նա նիշեցրեց, որ իր կառավարությունը 2002 թ-ին տարածքների համաչափ զարգացման ծրագիր է իրականացրել բավական լուրջ գումարներով։

«Հիմա, շատ խոշոր հայացքով, արդեն պատկերացնում եմ՝ ինչ է կարելի այստեղ անել»,-նշեց նա։

Իսկ թե ինչն է իրենց խանգարելու՝ նման կարգի ծրագրեր իրականացնել Հայաստանում, Ռոբերտ Քոչարյանը հարց ուղղեց բերդցիներին՝ դուք այս կառավարության հետ որևէ հույս կապո՞ւմ եք, պատասխանը եղավ՝ ոչ։

«Նախապայմանը ձեր տարածաշրջանում այս ծրագրերն իրականացնելու՝ ուղղակի այս կառավարության փոփոխությունն է։ Այս մարդիկ չգիտեն խոսքի արժեքը, աշխատել չգիտեն, ավելի հակված են ինչ-որ բան քանդելու, քան կառուցելու»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․ 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica