close
Եղանակը Երևանում
2 Օգոստոսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Օգս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ռուսաստանը զորավարժություններ է անցկացնում 20 մարտական նավերի մասնակցությամբ Խաղաղ օվկիանոսում

Աշխարհ

13 Հունիսի 2021, 15:10
 Ռուսաստանը զորավարժություններ է անցկացնում 20 մարտական նավերի մասնակցությամբ Խաղաղ օվկիանոսում

Խաղաղօվկիանոսյան նավատորմի (ԽՕՆ) նավերի խմբավորումը ավիացիայի հետ փոխգործակցությամբ անցկացնում է օպերատիվ զորավարժություններ Խաղաղ օվկիանոսի կենտրոնական մասում, հաղորդում է Ինտերֆաքս-ը:

«Հեռավոր ծովային գոտում զորավարժություններում ներգրավված է մինչեւ 20 մարտական նավ, սուզանավեր եւ մատակարարման նավեր, այդ թվում՝ Նախիմովի գվարդիական օրդենի նավատորմի «Վարյագ» հրթիռային նավը»,-հայտարարել են ՌԴ ՊՆ-ում:

Նախարարության տվյալներով՝ խմբավորման կազմում են «Ծովակալ Պանտելեեւվ» մեծ հականավային նավը, «Մարշալ Շապոշնիկով» ֆրեգատը, «Մարշալ Կրիլով» չափման համալիրի նավը, ինչպես նաեւ նյութատեխնիկական ապահովման եւ այլ նավեր: Զորավարժություններում ներգրավված են նաեւ շուրջ 20 թռնող սարքեր, այդ թվում՝ հեռավոր հականավային Տու-142Մ3 ինքնաթիռները, ասել են ՊՆ-ում:

Այդնտեղ նշել են, որ նավատորմի տարաբնույթ ուժերի մասնակցությամբ օպերատիվ զորավարժություններն անցկացվում են 2021 թվականին Խաղաղօվկիանոսյան նավատորմի նախապատրաստման ծրագրի համապատասխան ԽՕՆ-ի հրամանատար Սերգեյ Ավագյանցի ընդհանուր գլխավորությամբ:

Կառույցում նաեւ հայտնել են, որ զորավարժությունների ընթացքում ԽՕՆ խմբավորման նավերի անձնակազմերն իրականացրել են հրետանային հրաձգություններ ԱԿ-630 ավտոմատացված նավային համակարգից եւ Ա-190 ունիվերսալ նավային համակարգից:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica