close
Եղանակը Երևանում
3 Օգոստոսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Օգս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 3 տարվա մեջ լուծելու ենք բանակի և՛ սպառազինության, և՛ վերակազմակերպման խնդիրները․ Իշխան Սաղաթելյան

Քաղաքական

13 Հունիսի 2021, 15:03
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 3 տարվա մեջ լուծելու ենք բանակի և՛ սպառազինության, և՛ վերակազմակերպման խնդիրները․ Իշխան Սաղաթելյան

Մեր երկիրը գտնվում է ճգնաժամի մեջ, մեր երկրի սահմանները այսօր վտանգված են, մեր երկրի ինքնիշխանությունն այսօր հարցականի տակ է, երկրում կա սոցիալ-տնտեսական, քաղաքական ճգնաժամ՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը Բերդի ընտրողների հետ հանդիպմանը։

«Այս ճգնաժամից դուրս գալու միակ միջոցը և հնարավորությունը այս ճգնաժամի պատճառին, մեղավորին և պատասխանատուին հունիսի 20-ին հեռացնելն է։ Հունիսի 20-ի արտահերթ ընտրությունները մեր երկրի համար պետություն ունենալու և չունենալու ընտրություն է»,-ասաց նա։

Իշխան Սաղաթելյանը նկատեց, որ մեր երկիրը ունի 3 գլխավոր խնդիր՝ անվտանգության հարց, տնտեսության հարց, և ներազգային համերաշխության հարց։

«Մենք ձեզ ասում ենք, որ այդ 3 խնդիրները կարող ենք և պատրաստ ենք մեր թիմով լուծելու և երկիրը բերելու բնականոն զարգացման հուն»,-ասաց նա։

Բանակի հետ կապված՝ Սաղաթելյանը նշեց, որ ինչպես ասել են՝ 3 տարվա մեջ լուծելու են բանակի և՛ սպառազինության, և՛ վերակազմակերպման բոլոր խնդիրները, և մեր երկրին բերելու ենք կայունություն և արժանապատիվ խաղաղություն։

«Կանգնելու ենք գյուղացու կողքին, գյուղացին իր խնդիրների հետ մենակ չի մնալու, նախ՝ վերականգնելու ենք գյուղատնտեսության նախարարությունը, այնուհետև լուծելու ենք գյուղացու արտադրանքի իրացման խնդիրը։ Մենք ժամանակին այս խնդիրները՝ և՛ անվտանգության, և՛ տնտեսության հետ կապված՝ պատվով լուծել ենք․ նայեք՝ 1998 և 2008 թ-ի ցուցանիշները և ամեն ինչ պարզ կլինի»,-ասաց նա։

Մենք ունենք թիմ, նշեց Սաղաթելյանը, ունենք ծրագիր, ունենք կամք, ունենք վճռականություն և պատրաստ ենք ձեզ հետ միասին երկիրը բերել բնականոն զարգացման հուն և դուրս գալ այս վիճակից։

«Հունիսի 20-ին, համար 24-ին՝ դեպի ուժեղ Հայաստան»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica