close
Եղանակը Երևանում
23 Հուլիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հլս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ամենավատ երազում անգամ չէի կարող պատկերացնել, որ իշխանության կարող է գալ հոգեպես անհավասարակշիռ անձը. Մանուկ Սուքիասյան

Քաղաքական

13 Հունիսի 2021, 14:32
 Ամենավատ երազում անգամ չէի կարող պատկերացնել, որ իշխանության կարող է գալ հոգեպես անհավասարակշիռ անձը. Մանուկ Սուքիասյան

«2018թ․, երբ ժողովուրդը փողոց դուրս եկավ ու իշխանությունը փոխվեց, կարծես թե՝ նախադեպ ստեղծվեց, երբ ընդդիմադիր ուժն եկավ իշխանության։ Նա պետք է շատ ավելի լավ արդյունքներ ցույց տար, քան գործող իշխանությունը, բայց վարկաբեկվեց և խայտառակվեց»,- Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում քարոզարշավի ընթացքում ասաց «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցության նախագահ, «Հայաստան» դաշինքի անդամ Մանուկ Սուքիասյանը։

Դիմելով դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ նա ասաց․ «Պարոն նախագա՛հ, ի թիվս տնտեսական և անվտանգային մարտահրավերների, Ձեր առջև կանգնած է ևս մեկ պատասխանատու առաքելություն․ Հայաստանում ստեղծել նախադեպ, որ ընտրությունների միջոցով ընդդիմությունը դառնա իշխանություն և ցույց տա շատ ավելի բարձր արդյունքներ, քան նախորդ իշխանությունները»։

«Ես լիահույս եմ, որ հունիսի 21-ին մենք ունենալու ենք նոր Հայաստան», - նշեց Սուքիասյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica