close
Եղանակը Երևանում
3 Օգոստոսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Օգս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Չինաստանի մթերային շուկայում պայթյուն է որոտացել. զոհվել է 11, տուժել՝ 133 մարդ

Հասարակություն

13 Հունիսի 2021, 14:14
 Չինաստանի մթերային շուկայում պայթյուն է որոտացել. զոհվել է 11, տուժել՝ 133 մարդ

Առնվազն 11 մարդ է զոհվել, 133-ը տուժել են կիրակի վաղ առավոտյան որոտացած ուժգին պայթյունի հետեւանքով Չինաստանի Շիյան քաղաքում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Լրատվականի տվյալներով՝ 133 տուժածներից 37-ի վիճակը գնահատվում է ծանր: Նախնական վարկածով՝ արտակարգ պատահարը տեղի է ունեցել գազի արտահոսքի հետեւանքով: Պայթյունը որոտացել է Չժանվան շրջանում: Պայթյունի հետեւանքով փլուզվել է շուկայի շենքը, մերձակա տներում փշրվել են պատուհանները: Ականատեսների հաղորդմամբ՝ չնայած վաղ ժամին՝ շուկայում շատ գնորդներ են եղել, բացի այդ, մարդիկ նախաճաշել են մերձակայքում տեղակայված ճաշարաններում: Քաղաքում սկսել են զուգահեռաբար գործել արյան փոխներարկման մի քանի կայաններ: Բժիշկներն ու իշխանությունները կոչ են անում քաղաքացիներին արյուն հանձնել: Որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակում են դեպքի վայրում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica