close
Եղանակը Երևանում
3 Օգոստոսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Օգս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռոբերտ Քոչարյանը լավ գիտի, թե ինչպես է պետք երկիրը դեպի հաղթանակ տանել․ Սեյրան Օհանյան

Քաղաքական

13 Հունիսի 2021, 13:22
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռոբերտ Քոչարյանը լավ գիտի, թե ինչպես է պետք երկիրը դեպի հաղթանակ տանել․ Սեյրան Օհանյան

«Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը լավ գիտի, թե ինչպես է պետք երկիրը դեպի հաղթանակ տանել՝ ըստ Yerkir.am-ի ասաց գեներալ-գնդապետ, Պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» դաշինքի անդամ Սեյրան Օհանյանը Նոյեմբերյանի ընտրողների հետ հանդիպմանը։

Սեյրան Օհանյանը վստահ է, որ հունիսի 20-ից հետո իշխանության է գալու «Հայաստան» դաշինքը։

«Ես Քոչարյանին ճանաչում եմ Արցախից․ երբ Արցախի զգալի մասը գտնվում էր ադրբեջանցիների տիրապետության տակ։ Պետական պաշտպանության կոմիտե ստեղծվեց, և անձնական օրինակով, ամենօրյա քրտնաջան աշխատանքով հակագրոհներ կազմակերպվեցին, և ոչ միայն վերականգնվեց Արցախը, այլև անվտանգության գոտին։ Ռոբերտ Քոչարյանը միայն ղեկավար չէր, նա նաև իր գործի զինվորն էր։ Նույն Շուշիի ազատագրման ժամանակ նա ավտոմատը ձեռքին գնաց ուղղություններից մեկում պայքարեց, և մենք այդ ուղղությունում հասանք հաջողությունների»,- ասաց նա։

Օհանյանի խոսքով՝ պատերազմի ծանրությունը ոչ միայն Քոչարյանն էր կրում, այլև նրա ընտանիքը։ Նրա ցուցումով՝ Արցախից ղեկավարներից ոչ մեկի ընտանիքը դուրս չեկավ։

«Այս պատերազմի ժամանակ սեպտեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը ես եղել եմ Ստեփանակերտում, ընտանիքների զգալի մասն արդեն դուրս էր եկել։ Ես չգիտեմ, թե ինչու․ այդ հարցի պատասխանը մինչև հիմա ես չունեմ»,- ասաց գեներալ-գնդապետը։

Սեյրան Օհանյանի համոզմամբ՝ պատերազմի ընթացքում անգրագետ կառավարման պատճառով ունեցանք պարտություն, հիմա էլ պարտված իշխանությունների՝ երկրի ղեկին գտնվելու հետևանքով ամեն օր գտնվում ենք «պարտադրված թելադրանքի ներքո»։

«Եվ այդ սպառնալիքները կամաց-կամաց ոչ միայն Սյունիքում են, Սևանի ավազանում են, այլև գալիս, մոտենում են Տավուշին։ Արցախյան առաջին պատերազմի ընթացքում Արցախը, Հայաստանի և Սփյուռքի աջակցությամբ, ստիպված էր կռվել երկու ճակատով։ Խորհրդային Միության կողմնակալ քաղաքականության շնորհիվ Արցախի ներսում բոլոր ճանապարհները, շրջաններն իրար կապող ենթակառույցները, ճանապարհները անցնում էին ադրբեջանական բնակավայրերով։ Որտեղ էլ դրանք չկային՝ բնակավայրեր կառուցվեցին։ Արցախյան պատերազմի ժամանակ դրանք վերածվեցին խոշոր ռազմական հենակետերի։ Եվ իշխանությունները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, որոշում ընդունեցին ներքին այդ օջախները վնասազերծել, որ հեշտ լինի կռվել մեկ՝ արտաքին, ճակատով, և մենք ունեցանք հաղթանակ»,- ասաց Սեյրան Օհանյանը։

Նրա խոսքով՝ հիմա այնպես է ստացվում, որ Տավուշի մարզում այդ կարևոր ճանապարհները, օրինակ, Իջևանից դեպի Բերդ կամ Իջևանից դեպի Նոյեմբերյան տանող՝ Ազատամուտի կամ Ոսկեպարի հատվածը, այս իշխանությունների ասելով՝ պետք է անցնեն Ադրբեջանին, որովհետև, իբրև թե, ադրբեջանական բնակավայրեր են եղել։ Սեյրան Օհանյանն ասաց՝ իրենք դա թույլ չեն տալու, որովհետև հունիսի 21-ից ներկա իշխանություններն այլևս չեն լինելու։

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica