close
Եղանակը Երևանում
26 Հուլիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հլս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բայդենը «կոշտ ազդակ» կփոխանցի Պուտինին. NBC

Հասարակություն

13 Հունիսի 2021, 12:32
 Բայդենը «կոշտ ազդակ» կփոխանցի Պուտինին. NBC

Չորեքշաբթի Պուտինի հետ նախատեսված հանդիպման ժամանակ Սպիտակ տան առանցքային նպատակն է «կոշտ ազդակ» փոխանցել Ռուսաստանի առաջնորդին: Այդ մասին գրում է  NBC News-ը՝ հղում անելով լավատեղյակ աղբյուրին:

Բայդենը մտադիր է հասկացնել Պուտինին, որ Ռուսաստանը չպետք է ակնկալի նույն բարեկամական հարաբերությունները, ինչպես ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օրոք էր, պնդում է հեռուստաալիքի զրուցակիցը: Վլադիմիր Պուտինն ու Ջո Բայդենը հանդիպելու են հունիսի 16-ին: Գագաթաժողովը կներառի աշխատանքային քննարկում եւ եւս մեկ հանդիպում պակաս խոշոր ձեւաչափով: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ժնեւում բանակցություններից հետո երկու երկրների առաջնորդները առանձին մամուլի ասուլիսներ կանցկացնեն: Սպիտակ տանը հայտարարել են, որ այդպիսի ձեւաչափը համարում են «առավել համապատասխան»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica