close
Եղանակը Երևանում
6 Օգոստոսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Օգս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նախագահական ընտրությունները կանցկացվեն լիարժեք անվտանգության պայմաններում. Իրանի ՆԳՆ

Հասարակություն

13 Հունիսի 2021, 12:14
 Նախագահական ընտրությունները կանցկացվեն լիարժեք անվտանգության պայմաններում. Իրանի ՆԳՆ

Առաջիկա նախագահական ընտրությունները երկրում կանցկացվեն լիարժեք անվտանգության պայմաններում, առողջ եւ օրինական մթնոլորտում: Այդ մասին հայտարարել է Իրանի ՆԳՆ Աբրոլրեզ Ռախմանի Ֆազլին, հաղորդում է IRNA-ն:

Ֆազլին կանխատեսում է ընտրողների բարձր մասնակցություն հունիսի 18-ին կայանալիք ընտրություններում: Նախարարի խոսքով՝ ընտրությունների ժամանակ Իրանը չի բախվի անվտանգության ինչ-որ խնդիրների հետ: Ընդ որում՝ նա նշել է, որ նախարարությունում պատրաստ են ձեռնարկել կանխարգելիչ միջոցներ անհրաժեշտության դեպքում: COVID-19-ի տարածման ռիսկի մասին խոսելիս Ֆազլին նշել է, որ մարդկանց կուտակումներից եւ հիվանդության տարածումից խուսափելու համար ավելացվել է ինչպես ընտրատեղեմասերի, այնպես էլ քվեարկության տեւողությունը: Նա նաեւ ասել է, որ առողջապահության նախարարությունն ու Իրանի Կարմիր Մահիկի Հասարակությունը կուղղի իր «տեսուչներին» ընտրատեղամասեր հակավիրուսային կանոնների օպտիմալ պահպանումը վերահսկելու համար:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica