close
Եղանակը Երևանում
27 Հուլիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Հլս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքիան Լիբիայում «օտարերկրյա ռազմական ուժ չէ». թուրք նախարար

Հասարակություն

13 Հունիսի 2021, 11:37
 Թուրքիան Լիբիայում «օտարերկրյա ռազմական ուժ չէ». թուրք նախարար

Անկարան կշարունակի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը Լիբիային աջակցելու համար, որպեսզի այն դառնա ինքնաբավ պետություն: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Տրիպիոլիում թուրք կոնտինգենտի հրամանատարության շտաբ այցելության ժամանակ, հաղորդում է Anadolu-ն:

«Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ Թուրքիայի ազդեցությունը մեծանում է: Անկարան կիսում է տարածաշրջանում եւ գլոբալ մակարդակում խաղաղության համար պատասխանատվության բեռը»,-ասել է նախարարը: Աքարն ընդգծել է, որ Թուրքիան Լիբիայում «օտարերկրյա ռազմական ուժ չէ»: «Մեր նպատակը միասնությունն է, ամբողջականությունը, խաղաղությունն ու կայունությունը Լիբիայում»,-ընդգծել է նա՝ նշելով, որ ժամանակակից Լիբիայի խնդիրը Խալիֆա Խաֆթարն ու նրա կողմնակիցները:

Հիշեցնենք, որ Աքարը գտնվում է Տրիպոլիում ԱԳՆ Մեւլյութ Չավուշօղլուի գլխավորությամբ թուրք բարձրաստիճան պատվիրակության կազմում: Պատվիրակությունը ժամանել է Լիբիա մեկօրյա այցով նախագահի կարգադրությամբ Բրյուսելում հունիսի 14-ին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախօրեին:

Պատվիրակության կազմում են ՆԳՆ Սուլեյման Սոյլուն, ԶՈՒ Գենշտաբի ղեկավար, գեներալ Յաշար Գյուլերը, Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Հաքան Ֆիդանը, Թուրքիայի նախագահի վարչակազմի Կապերի գծով վարչության ղեկավար Ֆահրեթին Ալթունն ու նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալինը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica