close
Եղանակը Երևանում
26 Հուլիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հլս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 39 նոր դեպք. մահացել է 3 քաղաքացի

Հասարակություն

13 Հունիսի 2021, 11:00
 Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 39 նոր դեպք. մահացել է 3 քաղաքացի

Երեկ կատարվել է 2807 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 39 նոր դեպք: Այս մասին հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից։

«Հունիսի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 223682 դեպք, որոնցից 215195-ն` առողջացած, 4484-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2909 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել 1125102 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 2807 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 39 նոր դեպք: Ունենք 77 առողջացած և 2 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1094 է»,- ասվում է հաղորդագրությունում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica