close
Եղանակը Երևանում
23 Հուլիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հլս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Եթե այստեղ կառավարությունը 3 տարի ոչինչ չի արել, ի՞նչ խղճով է գալիս, ձեզնից ձայն խնդրում. Ռ. Քոչարյանը՝ սպիտակցիներին

Քաղաքական

12 Հունիսի 2021, 12:13
 Եթե այստեղ կառավարությունը 3 տարի ոչինչ չի արել, ի՞նչ խղճով է գալիս, ձեզնից ձայն խնդրում. Ռ. Քոչարյանը՝ սպիտակցիներին

Եթե Սպիտակում կառավարությունը 3 տարի ոչինչ չի արել, ի՞նչ երեսով են իրենք գալիս, կազմակերպում հանրահավաք այս հրապարակում եւ դիմում ձեզ՝ ձեր վստահության քվեն ստանալու համար: Ի՞նչ խղճով: Հայաստանում չկա մի քաղաք, որտեղ լիքը գործեր արած չլինենք: Ճիշտ է՝ ամենից մեծ ծավալները եղել են աղետի գոտում՝ Գյումրի, Սպիտակ, Վանաձոր:Երեւանում ոչ պետական միջոցներով այնպիսի ծրագրեր ենք արել, որ Երեւանը ուղղակի մի մեծ շինհրապարակ էր. Սպիտակի բնակիչների հետ հանդիպման ժամանակ, ըստ Yerkir.am-ի, հայտարարեց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Դուք ամսի 20-ից հետո տեսնելու եք մի կառավարություն, որի համար նամուսի, թասիբի հարց է լինելու ամեն անգամ էստեղ գալիս պարզերես նայել ձեր աչքերին եւ ասել՝ սա ենք արել, այս մեկն ենք արել»,- նշեց նա:

Քոչարյանը վստահեցրեց` այս գործելաոճը լինելու է անընդհատ եւ ամեն տարի: Նա ասաց, որ գալիս են իշխանության՝ երկրի անվտանգությունն ապահովելու համար:

Մանրամասն՝ տեսանյութում


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica