close
Եղանակը Երևանում
27 Հուլիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Հլս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թալիբները դեմ են, որ Թուրքիան մնա Աֆղանստանում

Աշխարհ

12 Հունիսի 2021, 13:20
 Թալիբները դեմ են, որ Թուրքիան մնա Աֆղանստանում

«Թալիբան»-ը մերժել է այլ օտարերկրյա զորքերի հեռանալուց հետո միջազգային օդանավակայանը պաշտպանելու և շահագործելու համար Քաբուլում ուժեր պահելու` Թուրքիայի առաջարկը: Դոհայում Թալիբանի խոսնակ Սուհահիլ Շահինը Reuters-ին ասել է, որ թուրքերը նույնպես պետք է հեռանան:

«Թուրքիան վերջին 20 տարիներին ՆԱՏՕ-ի ուժերի մաս է կազմում, ուստի նրանք պետք է դուրս գան Աֆղանստանից՝ հիմնվելով այն պայմանագրի վրա, որը մենք ստորագրել ենք Միացյալ Նահանգների հետ 2020 թվականի փետրվարի 29-ին»,- նշել է նա:

«Ինչ վերաբերում է մնացածին` Թուրքիան մեծ իսլամական երկիր է: Աֆղանստանը նրա հետ պատմական կապեր ուներ: Մենք հույս ունենք նրանց հետ սերտ և լավ հարաբերությունների, երբ ապագայում երկրում ստեղծվի նոր իսլամական կառավարություն»,- ավելացրել է Շահինը:

Շատ թուրք և թուրքամետ դիտորդներ, որոնք համակրում են թալիբների պայքարին, միամտաբար կարծում են, որ թալիբները ինչ-որ կերպ հատուկ հարաբերություններ ունեն Աֆղանստանում թուրքական ՆԱՏՕ-ի զորախմբի հետ, առանձնացնում են թուրք «խաղաղապահներին» այլ «օկուպանտներից», երբեք չեն հարձակվում թուրքերի վրա և, ընդհանուր առմամբ, համաձայն են Քանդահարի բազայում «Բայրաքթար»-ներ տեղակայելուն։

Հիշեցնենք, որ մինչև սեպտեմբեր ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ը պետք է լքեն Աֆղանստանը։ ԱՄՆ-ը Թուրքիային առաջարկել էր մնալ երկրում՝ ապահովելու համար Քաբուլի օդանավակայանի անվտանգությունը։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica