close
Եղանակը Երևանում
27 Հուլիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Հլս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ռուս մեկնաբանին թույլ չեն տվել մուտք գործել Ադրբեջան անձնագրում հայկական կնիք ունենալու պատճառով

Աշխարհ

12 Հունիսի 2021, 13:00
 Ռուս մեկնաբանին թույլ չեն տվել մուտք գործել Ադրբեջան անձնագրում հայկական կնիք ունենալու պատճառով

Ռուս մարզական մեկնաբան Միխայիլ Մոսակովսկուն թույլ չեն տվել մուտք գործել Ադրբեջան: Նա պետք է աշխատեր այսօր Բաքվում անցկացվելիք` Եվրոպայի առաջնության Ուելս-Շվեյցարիա խաղի ընթացքում:

«Թույլ չեն տվել մտնել Ադրբեջան: Ենթադրվում էր, որ վաղը պետք է մեկնաբանեի Ուելս-Շվեյցարիա հանդիպումը: Սահմանին նրանք անձնագրի մեջ հայկական կնիք են տեսել: Նրանք խնդրեցին սպասել: Հետո ինձ տարան դեպի ելք` Մոսկվա հետ թռիչքի համար: Ոչ մի հարցի չեն պատասխանել: Նրանք չեն նայում հավատարմագրման հաստատմանը և Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայի թղթին:

Ես անմիջապես պատասխանում եմ հիմնական հարցին` այո, ես Ղարաբաղում եղել եմ: Շատ տարիներ առաջ ֆուտբոլային մրցաշարում: Եթե պատճառը սա է, այլ ոչ թե անցյալ տարվա հայկական կնիքը, ապա ադրբեջանցի սահմանապահներին հարցեր չկան: Հարցեր` կազմկոմիտեին: Հավատարմագրման համար բոլոր դիմումները ստուգվում են անվտանգության աշխատակիցների կողմից: Եթե ինչ-որ մեկը հայտնվում է «սև ցուցակում», ինչո՞ւ այդ մասին չհայտնել: Բաքուն հաստատել է իմ հավատարմագրումը, ես վաղվա խաղի ցուցակներում էի, ես հրավեր ունեի Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայից:

Մի խոսքով` իմ ԵՎՐՈ-ն սկսվեց այսպես: Մաղթում եմ, որ Բաքուն հաջող անցկացնի մրցաշարի իր մասը»,- գրել է Մոսակովսկին իր թելեգրամյան ալիքում:

Հիշեցնենք, որ ռուսաստանահայ մեկնաբան Նոբել Առուստամյանին Բաքուն չէր հավատարմագրել, բայց ՌԴ ԱԳՆ-ի ու ՈՒԵՖԱ-ի ջանքերով, ստիպված հետքայլ էր արել։ Իսկ երեկ էլ արդեն հայտնի դարձավ, որ Ադրբեջանը չի հավատարմագրել մեկ այլ հայտնի ռուսաստանցի լրագրողի՝ Կոնստանտին Գենիչին՝ ևս Արցախ այցելելու համար։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica