close
Եղանակը Երևանում
22 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հաղթելու համար գնացին, չիմացան, որ մենք պարտված ենք․ հուշ-երեկո՝ նվիրված Գեւորգ Հաջյանի հիշատակին

Հասարակություն

11 Հունիսի 2021, 18:07
 Հաղթելու համար գնացին, չիմացան, որ մենք պարտված ենք․ հուշ-երեկո՝ նվիրված Գեւորգ Հաջյանի հիշատակին

Արամ-Խաչատրյանի տուն-թանգարանում այսօր կայացավ հուշ-երեկո՝ նվիրված ՀՅԴ Պռոշյանի «Դրո Կանայան» կոմիտեության անդամ, ազատամարտիկ, օպերային երգիչ Գեւորգ Հաջյանի հիշատակին։

Հաջյանը զոհվեց 2020 թվականի 44-օրյա արցախյան պատերազմի ժամանակ՝ հոկտեմբերի 6-ին, ռազմավարական կարեւորագույն նշանակության բարձունքի ազատագրման համար մղված ծանր մարտում՝ ջախջախիչ հակահարված տալով թշնամուն:

Միջոցառումն անցավ լեփ-լեցուն դահլիճում, ներկա էին Հաջյանի հարազատները, ընկերները։ Ներկաները բարձր գնահատանքով եւ խորը կսկիծով էին հիշում երեւելի մտավորականին։ Առաջին հերթին երգիչ էր, հետո՝ խմբավար, ուսուցիչ, հասարակական գործիչ, պրոֆեսիոնալ մարզիկ։ Երաժշտական աշխարհը կորցրեց իր մեծություններից մեկին։

Ազատամարտիկի որդին՝ Թաթուլ Հաջյանը, կատարեց հայրիկին նվիրված երգ՝ նախ ներկայացնելով դրա ստեղծման պատմությունը։ «Երաժշտության միտքը հղացել է 2008 թվականին․ հայրս կրկին մեկնում էր։ Հիշում եմ, երբ գնում էր համերգների, կարոտով էի մնում։ Հասկացա, որ իմ հոր կարոտը սփոփող երաժշտության, երգի, խոսքի կարիք ունեմ։ Այսպես ծնվեց այս երգը։ Մեկ տուն ունեի գրած, ավարտեցի անցած տարի՝ մարտ-ապրիլ ամիսներին, երբ Գերմանիայում էի։ Վերջին տան մեջ ասվում է՝ «հայր ասելիս, հայրենիքիս կանչն եմ ես լսում՝ Մուսալեռից մինչեւ Արցախ․․․»։

Երեկոյի ընթացքում հնչեցին երաժշտական կատարումներ, ցուցադրվեցին Հաջյանի մասին տեսաֆիլմեր, իրենց հուշերը պատմեցին մտերիմներն ու հարազատները։

Մանրամասները դիտեք Yerkir.am-ի տեսանյութում։

Ասիկա մեր պարտութիւնը չէ
21 Հունիսի 2021, 23:11 Ասիկա մեր պարտութիւնը չէ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica