close
Եղանակը Երևանում
25 Հուլիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Հլս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքիայի համար նախատեսված Ֆ-35-ները կփոխանցվեն հույներին. թուրքական լրատվամիջոցներ

Տարածաշրջան

11 Հունիսի 2021, 15:35
 Թուրքիայի համար նախատեսված Ֆ-35-ները կփոխանցվեն հույներին. թուրքական լրատվամիջոցներ

ԱՄՆ սենատորներ Մարկո Ռուբիոն և Բոբ Մենենդեսը Կոնգրեսին ներկայացրել են նախագիծ, որով նախատեսվում է հինգերորդ սերնդի Ֆ-35 կործանիչներ վաճառել Հունաստանին։

«Հունաստանին վաճառել Ֆ-35 ռազմական ինքնաթիռները, այդ թվում՝ այն, որոնք չեն փոխանցվել Թուրքիային Ս-400-ների պատճառով»,– ասվում է նախագծում։

Բացի դրանից՝ ԱՄՆ-ից պահանջվում է  Արևելյան Միջերկրական ծովում ստեղծել էներգետիկ կենտրոն և միջոցներ հատկացնել Հունաստանին տարեկան ռազմական օգնության համար:

Հիշեցնենք, որ Թուրքիայի համար նախատեսված Ֆ-35 կործանիչները, որոնց արտադրությունում մեծ ներդրում է ունեցել նաև թուրքական պետությունը, չեն փոխանցվել Թուրքիային ռուսական Ս-400-ների գնման պատճառով։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica