close
Եղանակը Երևանում
25 Հուլիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Հլս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ռոհանին նշել է, որ Ռուսաստանի հետ հարաբերություններն էլ ավելի են ընդարձակվում

Տարածաշրջան

11 Հունիսի 2021, 14:33
 Ռոհանին նշել է, որ Ռուսաստանի հետ հարաբերություններն էլ ավելի են ընդարձակվում

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը բարձր է գնահատել իր կառավարության և Ռուսաստանի նախագահի համագործակցությունը՝ նշելով, որ Թեհրանի և Մոսկվայի միջև հարաբերությունները զարգանում են տարբեր ոլորտներում:

Հասան Ռոհանին հինգշաբթի ազգային նախագծերի մեկնարկի 71-րդ շաբաթվա բացման արարողությանը ասել է. «Իրանի և Ռուսաստանի միջև շատ սերտ կապեր կան, և Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո մենք միշտ լավ հարաբերություններ ենք ունեցել Ռուսաստանի հետ, բայց անցած ութ տարիների ընթացքում հարաբերությունները զարգացել են շատ տարբեր ուղղություններով»:

Նա հավելել է. «Շնորհակալ եմ Ռուսաստանի կառավարությանը և նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Թեհրանի հետ Մոսկվայի՝ բոլոր ուղղություններով համագործակցության համար»:

Անդրադառնալով փաստին, որ երկու ատոմակայանի շինարարությունը սկսվել է Ռուսաստանի  հետ համագործակցությամբ և գտնվում է մշակման փուլում, Իրանի նախագահն ասել է. «Մենք լավ հարաբերություններ ենք հաստատել Ռուսաստանի հետ պաշտպանական ոլորտում, բայց Ռուսաստանի կողմից Ս-300 ԶՀԿ–ների ներդրումը Իրանում ավելի է ընդարձակել հարաբերությունները»:

Ըստ Ռոհանիի՝ «Իրանի և Ռուսաստանի կողմից Վիեննայում JCPOA-ն վերակենդանացնելու այսօրվա ջանքերը նույնպես նման համատեղ նախաձեռնություններից են, և Ռուսաստանը Իրանի համար շատ կարևոր հարևան է, իրանա-ռուսական հարաբերությունները միշտ բխելու են երկու երկրների, տարածաշրջանի և աշխարհի շահերից»:

«1400 ՄՎտ հզորությամբ մեծ էլեկտրակայանի շահագործումը մեծ նշանակություն ունի Իրանի հարավային շրջանի և Մակրանի ափամերձ շրջանների համար»,- հավելել է Ռոհանին։

Իրանի նախագահի հրամանով՝ Հորմոզգան նահանգի Սիրիկ քաղաքում սկսվել է Իրանի և Ռուսաստանի համատեղ կառուցած՝ 1400 ՄՎտ հզորությամբ  էլեկտրակայանի շահագործումը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica