close
Եղանակը Երևանում
14 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ո՞ւմ չընտրել. քաղաքագետ Էդգար Էլբակյանի դիտարկումը

Քաղաքական

11 Հունիսի 2021, 00:07
 Ո՞ւմ չընտրել. քաղաքագետ Էդգար Էլբակյանի դիտարկումը

Քաղաքագետ Էդգար Էլբակյանը գրում է.

«• Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ կոմպրոմատների պատերազմ է սկսվել, և իր համար կեղտոտ քարոզչությունը գարշելի է։
 
• Տեսնես այս մարդը, իրեն կոչելով պատմաբան, իրոք կարծո՞ւմ է, թե ոչ մեկը ոչինչ չի հիշում։ Օրինակ՝ ըստ նրա՝ չե՞նք հիշում, թե ինչպես էր նա Արցախում կռվող ՀՅԴ դեմ 1992 թ․-ին կեղտոտ քարոզչություն իրականացնում՝ «կոմպրոմատ» հրապարակելով, որ դաշնակցականները՝ Հրայր Մարուխյանի գլխավորությամբ, 1988 թ․-ին Սևանում գաղտնի հանդիպել են ԿԳԲ աշխատակիցների հետ, որ ՀՅԴ անդամներն աղքատ երկրում 100$ են ստանում Բյուրոյից և այլն…
 
• Կամ չե՞նք հիշում, թե ինչպես էր նա 1992 թ․ ամռանը՝ պատերազմի ամենաօրհասական պահին, Հ1-ի ուղիղ եթերում բացահայտում Արցախում կռվողների, այդ թվում՝ դաշնակցականների թիվը։ Այսինքն՝ հանուն ներքաղաքական նպատակների պատերազմական գաղտնիք էր բացահայտում։
 
• Թե բա «գարշելի է»։ Բա մեզ համար ինչքան գարշելի են քո դրած պետականաքանդ հիմքերը՝ քո հոգեզավակով հանդերձ»։


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica