close
Եղանակը Երևանում
23 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դաշնակցական ակտիվիստները ելակ, կոնֆետ ու անդրավարտիք են նետել կառավարության վրա․ կե՛ր ու մարտունակ դարձիր

Քաղաքական

10 Հունիսի 2021, 13:02
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դաշնակցական ակտիվիստները ելակ, կոնֆետ ու անդրավարտիք են նետել կառավարության վրա․ կե՛ր ու մարտունակ դարձիր

ՀՅԴ երիտասարդները ելակ, կոնֆետ ու անդրավարտիք են նետել կառավարության շենքի ուղղությամբ, որտեղ տեղի էր ունենում կառավարության նիստը՝ հայտնում է Yerkir.am-ը։

ՀՅԴ անդամ, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Քրիստինե Վարդանյանը ակցիայի նպատակը պարզաբանեց, որ, որպես ակնառու փաստարկ, բերել էին այն, ինչ Փաշիյանն ասել է, որ բանակում բարեփոխել է՝ ելակ, կոնֆետ, անդրավարտիք, որոնցով  ինքը հպարտանում է, որ բանակում այս փոփոխություններն է արել։

«Բերել էինք ու ասում էինք՝ եթե դա բանակը մարտունակ է դարձնում, վերցրու՝ կե՛ր և հագի՛ր, ու մարտունակ դարձիր, որովհետև դա քեզ հիմա պետք է»,-ասաց Քրիստինե Վարդանյանը։

Այն, ինչ տեղի ունեցավ հետո, նրա բնորոշմամբ, աբսուրդի ժանրից է։

«Հայաստանի Հանրապետությունում այսքան ժամանակ պետական դավաճանության համար մարդիկ բերման չեն ենթարկվել, բայց խաղաղ քաղաքացիական ակցիայի ժամանակ, երբ ոչ մի անհնազանդության դրսևորում չկար, տասնյակ տղաների բերման են ենթարկել։ Կատարվողի աբսուրդն այն է, որ, ուղղակի, ոստիկանությանը հրահանգ է եկել, որ, որպեսզի միջազգային ռեզոնանսը քիչ լինի, աղջիկներին ձեռք չտան, բայց տղաներին բերման են ենթարկում այնպես, կարծես երկրի թշնամին են։ Եվ այն տղաներին, ովքեր ամիսներ շարունակ կռվել են այս երկրի անվտանգության համար, պաշտպանել են այս երկիրը։ Ես ուղղակի օդում կախված հարց եմ թողնում՝ ո՞ւմ է պաշտպանում այս համակարգը և ինչի՞ համար է այս համակարգը»,-ասաց Քրիստինե Վարդանյանը։  

Նշենք, որ Սիմոն Սիմոնյանին, Արգիշտի Գևորգյանին և «Հայաստան» դաշինքի դաշնակցական մոտ մեկ տասնյակ թեկնածուների բերման ենթարկեցին իրազեկման խաղաղ ակցիայի ժամանակ։ ՀՀ կառավարության նիստին զուգահեռ ՀՅԴ երիտասարդները շենքի առջև ներկայացնում էին փաստեր, որոնք ապացուցում էին, որ Նիկոլ Փաշինյանը  դավաճան է։

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica