close
Եղանակը Երևանում
23 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

750.000 դոլարի վնաս պետությանը… կառավարության ձեռամբ

Խմբագրի անկյուն

8 Հունիսի 2021, 15:16
 750.000 դոլարի վնաս պետությանը… կառավարության ձեռամբ

Հայաստանի հաշվեքննիչ պալատի՝ 2020 թվականի պետական բյուջեի հաշվեքննությունների արդյունքում հայտնաբերվել են 801 միլիոն դրամի չափով խախտումներ: Դրանց առյուծի բաժինը՝ 781 միլիոն դրամը, կազմում են երեք նախարարությունում հայտնաբերված չարաշահումները:

Բարձր տեխնոլոգիաների կամ, ինչպես ավելի հայտնի է, ԲՏ նախարարությունը 2019-ին ՏՏ համաշխարհային համաժողովի համար ԱՏՁՄ ՀԿ-ին 750 հազար դոլար դրամաշնորհ է փոխանցել, որպեսզի ՀԿ-ն համաժողովի մասնակիցներից հավաքված գումարներով (մուտքավճարներ, հովանավորչական փաթեթներ) պետբյուջեի 750 հազար դոլարը հետ փոխանցի, բայց ՀԿ-ն այն հետ չի տվել։

Այս «յուղալի» գործընթացի վերջնափուլում ՀԿ-ն դիմել է պետությանը՝ խնդրելով, որ փողը հետ չտա: Կառավարությունն էլ, ոչ ավելի, ոչ պակաս, բավարարել է ՀԿ-ի դիմումը…

Պարզորոշ է՝ ԱՏՁՄ ՀԿ-ի միջոցով պետությանը պատճառվել է 750.000 դոլարի վնաս, և այդ վնասը պատճառել է… հենց կառավարությունը՝ «ջրելով» այդ գումարը:

ԱՏՁՄ ՀԿ-ի՝ 750.000 ԱՄՆ դոլարը պետությանը չվերադարձնելու դիմումն արդյո՞ք կարող էր հիմնավոր համարվել։ Փաստերը խոսում են, ավելի ճիշտ՝ աղաղակում՝ միանշանակ ՈՉ: Դեռ ավելին: Թե համաժողովից գոյացած ինչպիսի գումարների մասին է խոսքը՝ բերենք մի քանի փաստեր:

Համաժողովին մասնակցել ՝ 2500 անձ, մասնակցության մեկ տոմսի արժեքը եղել է 695 ԱՄՆ դոլար: Մասնակիցների մի մասի համար եղել են նաև զեղչեր, բայց էլի որոշակի մուտքավճար սահմանվել է: Համաժողովն այստեղից ավելի քան 1 մլն դոլար արդեն հավաքել է:

Համաժողովն ունեցել է նաև պլատինե, ոսկե, արծաթե, բրոնզե, հատուկ և այլ տեսակի հովանավորներ, առանձին գործընկերներ և այլն, որոնք հսկայական գումարներ են նվիրաբերել համաժողովին: Խոսքը, մասնավորապես, Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի, Առաջադեմ տեխնոլոգիական ձեռնարկությունների միության,  Մոսկվայի կառավարության, PicsArt-ի, ՀԲԸՄ-ի, UCOM-ի, SoftConstruct-ի DigiTec Expo-ի,Smart Taiwan-ի, Team Viewer-ի, Google-ի, Sky Team Airline Alliance-ի և տասնյակ այլ բանկերի, խոշոր արտադրող և այլ ձեռնարկությունների ու ընկերությունների մասին է, որոնք, բնականաբար, նվիրաբերել են խոշոր գումարներ:

Ենթադրելի է՝ «կոռուպցիայի դեմ պայքարող» փաշինյանական խունտան, որը կասկածելի հանգամանքներում պետական միջոցներ է բաշխում կամ «$ 750.000 արժողության ներում շնորհում» ԱՏՁՄ-ին, «օգտվել է» նաև համաժողովի արդյունքում մուտքավճարներից և հովանավոր-գործընկերներից գոյացած միլիոնավոր դոլարներից:

Վահե Սարգսյան

1 օր ջուր չի լինելու
22 Սեպտեմբերի 2021, 22:37 1 օր ջուր չի լինելու
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica