close
Եղանակը Երևանում
23 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Քաղաքացի» նիկոլ փաշինյանը դավաճան է․ ԱԱԾ նախկին ղեկավարի սենսացիոն հարցազրույցի հետքերով. iravunk.com

Քաղաքական

5 Հունիսի 2021, 17:29
 «Քաղաքացի» նիկոլ փաշինյանը դավաճան է․ ԱԱԾ նախկին ղեկավարի սենսացիոն հարցազրույցի հետքերով. iravunk.com

Ընդամենը 4-5 օրվա ընթացքում արձանագրվեց 3 կոնկրետ ՓԱՍՏ, որոնցից յուրաքանչյուրն առավել քան բավարար է, որպեսզի

ա) հարուցվի քրեական գործ՝ «պետական դավաճանության» ակնհայտ հատկանիշներով,

բ) այդ գործի օբյեկտիվ քննության նպատակով պետական կառավարման լծակներից հեռացվեն Նիկոլ փաշի... տո հենց փաշօղլո՛ւն ու նրա անմիջական գործակիցները,

գ) «քաղաքացի» նիկոլ փաշինյանն ու նրա անմիջական գործակիցները պետք է անհապաղ մեկուսացվեն (ձերբակալվեն, ապա՝ կալանավորվեն՝ համապատասխան մեղադրանքներով):

Ընդգծենք. «պետական դավաճանությունը» միայն նվազագույն հնարավոր մեղադրանքն է, քանզի կոնկրետ նիկոլին և նրա անմիջական հանձնակատարներին կարելի է մեղադրանքներ ներկայացնել նաև իշխանությունը զավթելու, պետության տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված գործողությունների հատկանիշներով: Փաստերը, կրկնենք, ակնհայտ են, եթե չասվի՝ ակնբախ:

Ըստ որում, սա՝ անկախ այն բանից կամ ի լրումն այն բանի, ինչ արվել է նիկոլ փաշօղլու և նրա հակահայ հանցախմբի կողմից՝ 2018-20թթ. ընթացքում, ինչ արվել է նախքան «պայմանավորված պատերազմը» և ինչ արվել է անմիջապես պատերազմի ընթացքում և նոյեմբերի 9-ին կամ դրան անմիջապես հաջորդած ժամանակահատվածում: Խոսքը ժամանակագրական առումով միանգամայն «թարմ» փաստերի մասին է:

Թվարկենք վերը նշված 3 փաստը՝ սկսելով ավելի վաղ արձանագրվածից:

Առաջինը՝ Մայիսի 30-ին նիկոլ փաշօղլին բացեիբաց հայտարարել է, որ ինքը հպարտ է, այո՛, որ Հայաստանը (Արցախը) պարտվել են պատերազմում (բառացի՝ «ես հպարտ եմ, այո՛, մենք պարտվել ենք...»):

Ո՛չ մի «պարզաբանում», ո՛չ մի «կռուտիտ», ո՛չ մի «թավշաքպ-ական»՝ «վա՜յ, դուք էլի մեզ ճիշտ չեք հասկացել, ինքն ուզում էր ասել...» ու այդ կարգի թանձրամտության այլ նմուշներ այս դեպքում չեն կարող անցնել: Սա պետության ղեկավարման լծակները զավթած կոնկրետ անձի կողմից կոնկրետ հայտարարություն է՝ ուղղված ՀՀ պետական ու կենսական շահերի դեմ: Պարզ է, չէ՞, թե միայն ո՛վ կարող է հպարտանալ թշնամու հաղթանակով և մեր պարտությամբ:

Երկրորդը՝ մայիսի 31-ին նույն նիկոլ փաշօղլու նշանակած ԱԳ նախարար Արա Այվազյանը, ներկայացնելով իր հրաժարականի հիմնապատճառները՝ շատ պարզ ու բացահայտ հայտարարեց, որ այդ քայլին է դիմում, քանի որ Հայաստանի ԱԳՆ-ն (ու ինքը, որպես ԱԳ նախարար) չէր կարող անել Հայաստանի պետականության, մեր ազգի ու պետական շահերի դեմ ուղղված քայլ կամ հավանություն տալ նման բովանդակությամբ նախաձեռնության:

Սրանից ավելի բացահայտը այն կլիներ, եթե, օրինակ, Արա Այվազյանը ուղիղ խոսքով հայտարարեր այսպիսի մի բան, օրինակ. «Նիկոլ Վովայի Փաշինյանը դավաճան է»:

Երրորդը՝ Հայաստանի ԱԱԾ տնօրենի նախկին պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը, ով այս առանցքային կառույցը ղեկավարել է 2020թ. սեպտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 8-ը (փաստացի), իսկ ըստ նշանակման-ազատման թղթերի՝ հոկտեմբերի 8-ից նոյեմբերի 8-ը, հունիսի 2-ին, «Արմնյուզ»-ին տված հարցազրույցում, ի շարս այլ սենսացիոն բնույթի հայտարարությունների, բացահայտեց կամ ավելի ճիշտ, հրապարակավ արեց հաղորդում՝ հանցագործության մասին: Կոնկրետ նկատի ունենք հետևյալ հայտարարված իրողությունները.

ա) 2020թ. հոկտեմբերի 19-ի դրությամբ Ռուսաստանի (Պուտինի) կողմից եղել է պատերազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ Ադրբեջանի հետ համաձայնեցված առաջարկություն ՀՀ վարչապետ հանդես եկող նիկոլ փաշօղլուին,

բ) նիկոլ փաշօղլին այդ առաջարկության մասին ՈՉԻՆՉ չի հայտնել նույն օրը իր հրավիրած ընդլայնված նիստում, որին ներկա են եղել Վեհափառը, ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարը, ԱԺ խմբակցությունների ղեկավարները և էլի շատերը,

գ) այդ պահի դրությամբ, թե՛ ամենօրյա ռեժիմով, թե՛ առանձին զեկույցներով նիկոլ փաշօղլուին նեկայացվել և նրան հայտնի են եղել պատերազմի իրական ընթացքի և իրական վիճակի վերաբերյալ բոլոր անհրաժեշտ տեղեկությունները:

Հիշեցնենք, այդ պահի՝ 2020թ. հոկտեմբերի 19-ի դրությամբ կորսված չէին Հադրութը, Շուշին, և մի շարք այլ բնակավայրեր, ամենից կարևորը՝ մեր բանակը անհամեմատ ավելի քիչ զոհեր էր տվել, քան դրանից հետո եղավ:

ԱԱԾ տնօրենի նախկին պաշտոնակատարն ասում է, որ նման առաջարկության գոյության մասին նրան տեղեկացրել են ռուս գործընկերները՝ նոյեմբերի 7-ին, տարակուսելով, թե ի՞նչն էր խնդիրը, որ հոկտեմբերի 19-ից արված առաջարկությանը Հայաստանը չի պատասխանել:

Այնպես չէ, թե Մ.Համբարձումյանը հոկտեմբերի 19-ի մասով նոր բան ասաց: Պատերազմը դադարեցնելու առաջարկության վերաբերյալ առաջինը ՌԴ նախագահն էր բարձրաձայնել, նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն հայտարարությունից օրեր անց: ԱԱԾ տնօրենի նախկին պաշտոնակատարը պարզապես ներկայացրեց նիկոլ փաշօղլու կատարած ծանր հանցանքի դետալավորված մանրամասնությունները:

Հետևությունը 1-ն է՝ նիկոլ փաշօղլին պետք է անհապաղ կալանավորվի: Թող բանտախցում որքան ուզում է՝ ղժղժա:

iravunk.com

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica