close
Եղանակը Երևանում
26 Հուլիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հլս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Էլ ո՞ր մայրն իր զավակին կնվիրի հայրենիքին, եթե որդու ոսկորներից «տոպրակ» են սարքում ու նկուղի հատակին գցում. Միքայել Մինասյան

Քաղաքական

3 Հունիսի 2021, 14:36
 Էլ ո՞ր մայրն իր զավակին կնվիրի հայրենիքին, եթե որդու ոսկորներից «տոպրակ» են սարքում ու նկուղի հատակին գցում. Միքայել Մինասյան
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
 
«Սա վերջն է։ Ե՛վ պետության, և՛ հասարակության։ Էլ ո՞վ է պատրաստ զոհվել հանուն պետության, եթե այսպես են վարվում հերոսների հետ։ Էլ ո՞ր մայրն իր զավակին կնվիրի հայրենիքին, եթե որդու ոսկորներից «տոպրակ» են սարքում ու նկուղի հատակին գցում: Սա նաև բանակի վերջն է։ Էլ ո՞ր զինվորը կամ սպան, տեսնելով այս պատկերը, կունենա պարտքի զգացում։
 
Սա հասարակության վերջն է, որը հիմնավորապես և անվերադարձ բարոյազրկվեց։ Ու այդ խարանն այս լուսանկարով դրոշմեց իր վրա։
 
Այս լուսանկարը նաև բովանդակային խոսակցության վերջն է բոլոր նրանց հետ, ովքեր փորձում էին Նիկոլին արդարացնել նրա «անփորձությամբ», «վատ ժառանգությամբ», անհավասար պատերազմական ուժերով։ Նրանց հետ այլևս անիմաստ է խոսել, եթե դեռ փորձում են ինչ-որ բան ասել։
 
Պատերազմի ամենասկզբից վիժվածք Նիկոլը և վիժվածք Աննան թաքցրել են զոհերի թիվը, իսկ հետո՝ դիերը։ Պատերազմից 7 ամիս անց, երբ հանկարծ հայտնվեց այս լուսանկարը, ընդամենը 4 ամսվա նախարարը, (բայց արդեն Հայրենիքի համար մատուցած ծառայությունների 1-ին աստիճանի մեդալակիրը), Հանրայինի եթերում հանգիստ ասում է, թե «բա ինչի՞ մեջ պետք է պահեին դիերը», իսկ վիժվածք վարչապետ կոչվածը րոպեներ առաջ խոսում էր առողջապահական համակարգի դանդաղ բարեփոխումների մասին՝ գեթ 1 ափսոսանքի ու զղջման խոսք չուղղելով այդ խայտառակ տեսարանին ականատես դարձած ծնողներին ու հարազատներին, որոնք 7 ամիս է՝ խելագարի պես փնտրում են իրենց զավակներին կամ գոնե նրանց մասունքները:
 
Սրանցից ոչ ոք չի պարզաբանում, թե ինչո՞ւ պատերազմից 7 ամիս անց պետք է պատահաբար ի հայտ գան տղերքի՝ նախ դավաճանված և սպանված, ապա նկուղներում թաքցված մարմինները:
 
Ոչ ոք չի խոսում, որ սա պետական հանցագործություն է և մարդու անարգանք։ Սրա համար պետք է քրեորեն պատժել։
Ոչ ոք չի խոսում, որ ծնողներին վերադարձնում են 1 ձեռքով ու 3 ոտքով կապոցներ, իսկ երբ պարզվում է, որ մեկն ավել է, ասել են՝ դե մեկ ոտքը հետ տվեք։
 
Ոչ ոք չի պատժում նրանց, ովքեր հիմա լկտիաբար ասում են՝ դե պատերազմ է, ի՞նչ եք ուզում։
Ոչ ոք չի թքում նրանց երեսին, ովքեր ասում են, թե լուսանկարը մի՛ քաղաքականացրեք։
 
Այս լուսանկարների մեղավորներն ու հանցակիցները միայն Նիկոլը, Աննան ու 4-ամսյա նախարարը չեն։ Հանցակից են լեզուները կուլ տված ինտելիգենցիան, հարմար առիթով մեդալները հետ տվող վաստակավորները, Նիկոլի դիմաց Փարիզներում թանկանոց կոստյումներով նստած սփյուռքահայերը, Մաշտոցի պուրակը «հայոց հարց» դարձրած բնապահպանները, տրանսպորտի 50 դրամ թանկացման դեմ միտինգներ անող հայտնիները, հենց հիմա «քաղաքականությամբ չենք զբաղվում» ասողները։ Բոլորն, ովքեր այսօր լուռ են:
 
Ցանկը՝ շարունակելի։
Նրանց թվում է, թե իրենք մոռացվելու ու ներվելու են: Վստահ եմ, որ՝ ոչ: Իսկ անձամբ ես հույս ունեմ, որ վերոնշյալներին այլևս երբեք դեմ առ դեմ չեմ տեսնելու, որովհետև վստահ չեմ, որ կկարողանամ զսպել ինձ»։
 

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica