close
Եղանակը Երևանում
16 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իրավաբան Ռուբինա Պետրոսյանը «Հայաստան» դաշինքի ցուցակում է

Քաղաքական

2 Հունիսի 2021, 17:08
 Իրավաբան Ռուբինա Պետրոսյանը «Հայաստան» դաշինքի ցուցակում է

«Հայաստան» դաշինքի ցուցակում է նաև իրավաբան, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դասախոս Ռուբինա Պետրոսյանը:

Ռուբինա Պետրոսյանն այն համարձակ և ազգային նկարագրով երիտասարդներից էր, որ առաջին իսկ օրվանից միացան Հայրենիքի փրկության շարժման պայքարին:

Չնայած երիտասարդ տարիքին՝ նա ունի աշխատանքային փորձ պետական կառավարման համակարգի երեք օղակներում՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, արդարադատության նախարարություն, Ազգային ժողով, իսկ 2017 թվականից  դասավանդում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում:

Ռուբինան մշտապես  աչքի է ընկել իր համարձակությամբ և ազգային դիմագծով, դրսևորել սկզբունքային վարքագիծ: Իր հրապարակումներում և աշխատանքներում Ռուբինան հետևողականորեն անդրադառնում է բոլոր խնդրահարույց իրավական նախաձեռնություններին՝ հնչեցնելով կառուցողական քննադատություն: Դրանցից մեկում, անդրադառնալով առաջիկա խորհրդարանական ընտրություններին, նա նշել է. «Սա քաղաքական հարց չէ, սա մեր հետագա ֆիզիկական գոյության հարցն է: Սա մեզ վիճակված բախտորոշ ընտրությունն է՝ «Պետություն կամ Табор»»:

Ռուբինա Պետրոսյանի հայրը ճանաչված լեզվաբան, հասարակական-քաղաքական գործիչ, ՀՅԴ անդամ, ԵՊՀ ընդհանուր լեզվաբանության ամբիոնի վարիչ,  Արցախյան 1-ին պատերազմի, Շուշիի ազատագրման մասնակից Վարդան Պետրոսյանն է: Ռուբինայի եղբայրները Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակիցներ  են:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica