close
Եղանակը Երևանում
26 Հուլիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հլս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանը չի կարող հավակնել Տավուշի 7 գյուղերին, եթե մենք պատրաստ ենք պաշտպանել․ Էդգար Էլբակյան

Քաղաքական

2 Հունիսի 2021, 13:29
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանը չի կարող հավակնել Տավուշի 7 գյուղերին, եթե մենք պատրաստ ենք պաշտպանել․ Էդգար Էլբակյան

Ադրբեջանը չի կարող հավակնություն ունենալ այն տարածքների հանդեպ, որոնք մենք պատրաստ ենք պաշտպանել, ո՛ր պահից, որ մենք պատրաստ չեղանք՝ հանձնեցինք, Երևանի հանդեպ էլ կունենա հավակնություն՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց քաղաքագետ, «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ-ի համահիմնադիր Էդգար Էլբակյանը՝ խոսելով Տավուշի 7 գյուղերը Ադրբեջանին հանձնելու մտադրության մասին։

Ադրբեջանում ու Հայաստանում նախկինում եղած անկլավների փոխանակումը ևս Էդգար Էլբակյանը սխալ է համարում․ ամենաիդեալական վիճակը, ըստ նրա, այն է, ինչ 26 տարի եղել է և ապահովել է հարաբերական խաղաղություն։

Առհասարակ, Խորհրդային քարտեզով Հայաստանի ու Ադրբեջանի սահմանը զատելը և այդ քարտեզը լեգիտիմացնելը Էդգար Էլբակյանը միանշանակ սխալ է համարում, որովհետև հասկանալի է, որ այն աշխարհաքաղաքական պայմաններում, երբ դա կազմվել է, հայկական կողմը ձայնի իրավունք չի ունեցել։

«Մեծ հաշվով, Ադրբեջանն էլ սուբյեկտայնություն չի ունեցել, ուրեմն կարելի է երկկողմ համաձայնությամբ գալ սահմանագծման։ Բայց դա էլ այն դեպքում, երբ բարի կամքի դրսևորում և դարձյալ սուբյեկտայնություն երկու կողմն էլ ունենան։ Այս պահին Հայաստանը կապիտուլացված պետություն է՝ նոյեմբերից սկսած մինչև այսօր շարունակում է կապիտուլացվել, և պարզ է, որ ինչ փաստաթուղթ էլ դեմ տրվի՝ խորհրդային, թե ամերիկյան, լինելու է Ադրբեջանի կողմից ուժի սպառնալիքի տակ և իրենց շահեկան բաներն են այնտեղ մտցնելու»,-ասաց Էդգար Էլբակյանը։

Նա հիշեցրեց, որ անգամ Խորհրդային տարիներին այս գյուղերի բնակիչները դռները կողպած, ահուդողով էին քնում, քանի որ ադրբեջանցիների քթի տակ էին։ Իսկ հիմա, առավել ևս, մենք մեր թուլությամբ ավելի պարարտ հող ենք ստեղծում նրանց համար, որովհետև արդեն միայն ոչ թե թշնամանքն է աշխատում, ինչպես 26 տարի, այլ նաև նրանք հիմա հնարավորություն են տեսնում․ այսինքն, եթե կա վակուում, խոռոչներ, ինչո՞ւ չլցնել։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը հաստատել է, որ ստորագրելու է «100 տոկոսանող հայանպաստ փաստաթուղթ» սահմանազատման մասին, որի ձևակերպումները ենթադրում են Տավուշի 7 գյուղերի հանձնում Ադրբեջանին։ Այս գյուղերը բնակեցված են հայերով, բայց եթե GPS-ային բաժանումով տրվեն Ադրբեջանին, Ոսկեպար, Կիրանց, Ազատամուտ և Կայան գյուղերը Սյունիքի Շուռնուխ գյուղի նման կիսվելու են, Այգեհովիտ և Դիտավան գյուղերը հայտնվելու են թշնամուց ընդամենը 300 մետր հեռավորության վրա, զրկվելու են իրենց արոտավայրերից, Հայաստանը Վրաստանին և Ռուսաստանին կապող միջպետական ճանապարհի 2 կմ հատված անցնելու է Ադրբեջանին։ ՄԻՊ Արման Թաթոյանը հրապարակել է փաստաթուղթ, որ Դիլիջանի գավառին պատկանող Սոֆուլու, Բարխուդարլու եւ Վերին Աքսիփարա (Ոսկեպար) գյուղերը` ընդհանուր 3104 դեսյատին տարածքով, Անդրկովկասյան Դաշնության Կենտրոնական գործադիր կոմիտեի հողային եւ անտառային վեճերը լուծող տեղական հանձնաժողովի 1929 թ. հուլիսի 19–20-ի որոշմամբ հանձնվել են Դիլիջանի գավառին:

Աննա Բալյան

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութով․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica