close
Եղանակը Երևանում
26 Հուլիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հլս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սերժ Սարգսյանի եղբորորդի Հայկ Սարգսյանն արդարացվեց

Իրավունք

1 Հունիսի 2021, 17:52
 Սերժ Սարգսյանի եղբորորդի Հայկ Սարգսյանն արդարացվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, վճռեց դադարեցնել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդումը։

«Դատարանը վճռեց՝ ճանաչել և հռչակել Հայկ Սարգսյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ մեղսագրված արարքի կատարմանը նրա մասնակցությունն ապացուցված չլինելու հիմքով։ Հայկ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված գրավը վերացնել՝ վճարված 50 մլն դրամ գումարը վերադարձնել վերջինիս», - հայտարարեց դատավոր Աննա Դանիբեկյանը։

Սարգսյանի պաշտպան Երեմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասաց՝ վստահ է, որ դատախազությունը կբողոքարկի դատարանի վճիռը։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica