close
Եղանակը Երևանում
26 Հուլիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հլս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱՀ Գերագույն դատարանը հակասահմանադրական ճանաչեց ԱՀ ԱԺ որոշումը

Իրավունք

1 Հունիսի 2021, 13:50
 ԱՀ Գերագույն դատարանը հակասահմանադրական ճանաչեց ԱՀ ԱԺ որոշումը

Արցախի Հանրապետության Գերագույն դատարանը Արցախի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի նախագահ ընտրելու մասին ԱՀ Ազգային Ժողովի 2021թ. փետրվարի 4-ի որոշումը ճանաչել է հակասահմանադրական: Այս մասին որոշումը դատարանը հրապարակել է մայիսի 31-ին: Որոշման մեջ մանսավորապես ասվում է.

«Որոշում հանուն Արցախի Հանրապետության

Արցախի Հանրապետության Գերագույն դատարանը՝ կազմով Նարիմանյանի՝ նախագահող, Աբրահամյանի՝ զեկուցող, Աբրահամյանի, Գրիգորյանի, Կարապետյանի, Խաչատրյանի, Ղարայանի, դռնբաց դատական նիստում գրավոր ընթացակարգով ԱՀ Ազգային Ժողովի պատգամավորներ Մոսիյանի, Գալստյանի, Մելքումյանի, Ստեփանյանի, Իշխանյանի, Բալայանի, Հակոբյանի, Հովհաննիսյանի դիմումի հիմնա վրա քննել է Հաշվեքննիչ պալատի նախագահ ընտրելու մասին Արցախի հանրապետության Ազգային Ժողովի 2021թ. փետրվարի 4-ի որոշման ԱՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը հիմք ընդունելով ԱՀ Սահամանդրության 141-րդ հոդվածի առաջին մասին առաջին կետը, 142-րդ հոդվածի առաջին մասի երրորդ կետը, 143-րդ հոդվածը և ղեկավարվելով սահմանադրական դատավարության մասին ԼՂՀ օրենքի 49-52-րդ և 56-րդ հոդվածներով որոշեց.

  1. Արցախի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի նախագահ ընտրելու մասին ԱՀ Ազգային Ժողովի 2021թ. փետրվարի 4-ի որոշումը ճանաչել ԱՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի առաջին մասին և 161-րդ հոդվածի երրորդ մասին հակասող և անվավեր
  2. Սահամանդրության 143-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»:

Հիշեցնենք, որ փետրվարի 23-ին Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի հինգ խմբակցություններից երեքի՝ «Հայ Հեղափոխական Դաշնակցություն», «Արդարություն» և «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունների ութ պատգամավորներ դիմել են ԱՀ Գերագույն դատարան՝ վիճարկելով Հաշվեքննիչ պալատի նախագահի ընտրության սահմանադրականության հարցը:

Վահրամ Բաղդարասյանի թեկնածության Սահամանդրության և օրենքների տեսակետից խնդրահարույց լինելու մասին երեք խմբակցությունների պատգամավորները բարձրաձայնել էին հարցի հանձնաժողովային քննարկումների և խորհրդարանի լիագումար նիստի ժամանակ: Այնուհանդերձ, թեկնածուն 22 կողմ, 9 դեմ, 1 անվավեր ձայների հարաբերակցությամբ ընտրվել էր Հաշվեքննիչ պալատի նախագահ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica