close
Եղանակը Երևանում
24 Հուլիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Հլս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մխիթարյանը հնարավոր է վերադառնա Բունդեսլիգա

Սպորտ

31 Մայիսի 2021, 14:58
 Մխիթարյանը հնարավոր է վերադառնա Բունդեսլիգա

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հնարավոր է վերադառնա Բունդեսլիգա։ Այդ մասին գրում է Mercadodofutebol-ը։

Հայ կիսապաշտպանը պայմանագրով կապված է «Ռոմա»-ի հետ մինչև հունիսի 30-ը, և հնարավոր է, որ  նա չմնա իտալական ակումբում, քանի որ նախկինում հեռացել էր «Մանչեսթեր Յունայթեդ»-ից՝պորտուգալացի Ժոզե Մոուրինյուի պատճառով, որի գլխավորությամբ  բավականաչափ խաղաժամանակ չէր ստանում անգլիական ակումբում։ Հիշեցնենք, որ հաջորդ մրցաշրջանում հռոմեական թիմը կգլխավորի Մոուրինյուն։

Ըստ աղբյուրի՝ Մխիթարյանը հնարավոր է վերադառնա իր նախկին ակումբը․ Դորտմունդի «Բորուսիա» վերադարձը կընկալվի որպես դրական պահ մարզիկի համար: Երեք մրցաշրջանի ընթացքում ֆուտբոլիստի հարաբերությունները գերմանական ակումբի հետ շատ ջերմ և հետաքրքիր են եղել․ նա 140 խաղում խփել է 41 գոլ, նվաճել Գերմանիայի Սուպերգավաթը:

Աղբյուրը նաև նշում է, որ եթե Մխիթարյանը վերադառնա Դորտմունդ, կրկին հնարավորություն կունենա հանդես գալու եվրոպական մրցասպարեզի ամենաբարձր մակարդակում։

Ավելի վաղ լրագրող Նիկոլո Շիրան հայտնել էր, որ «Ռոման» ցանկանում է թիմում պահել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտան Հենրիխ Մխիթարյանին ու նրան 2 տարվա պայմանագիր է առաջարկել՝ մինչև 2023 թվականը:

   

Աղբյուր  ArmSport.am

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica